Յելի համալսարանի դասախոս Թիմոտի Սնայդերը առաջին հերթին հայտնի է որպես Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով պատմաբան, որը բազմաթիվ գրքեր է հրապարակել Հոլոքոստի և Սառը պատերազմի մասին։ Այս անգամ նա գրել է շատ սեղմ, բայց շատ տպավորիչ գիրք այն մասին, թե ինչպես է հնարավոր ապրել բռնապետության մեջ, երբ նույնիսկ չես էլ պատկերացնում, որ քո երկիրն աստիճանաբար այդպիսին է դառնում։ Եվ ամենակարևորը, ի՞նչ անել այդ դեպքում։
Սնայդերը բերում է մերօրյա օրինակներ ԱՄՆ-ից և Ռուսաստանից և պատմական զուգահեռներ անցկացնում Հիտլերյանի Գերմանիայի միջև։ Սկսելով Պլատոնից, որը պնդում էր, որ դեմագոգները խոսքի ազատության միջոցով դառնում են բնապետեր, նա գիրքը եզրափակում է երկու քաղաքական ուղղությունների՝ հարատևության և անխուսափելիության քաղաքականությունների վտանգներով։
Այդ իմաստով նրա 20-րդ դարի 20 դասերն ունեն խիստ պրակտիկ խորհուրդներ։ Դրանք նա շարադրում է ամեն գլխի վերջում՝ բացատրելով դրա անհրաժեշտությունը պատմական տեսանկյունից։
Отзывы на книгу «О тирании. 20 уроков XX века», страница 2