Читать книгу: «Անբախտ Հռիփսիմե»

Шрифт:

Ա

Գարնան թարմ և փափուկ առավոտ էր: Արևի շողքերը դեռ նոր խաղում էին վաղորդյան ցողի մարգարիտների հետ: Տ… գյուղի երդիկներից ծուխը օձանման պտտվում էր երկնքի կապուտակ տարածության մեջ:

Մարթան, ժիր տանտիկինը, նստած նոր վառած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքին, կերակուրներին էր նայում: Նրա հարսը՝ Ջավահիրը, թեթև թիթեռնիկի նման, պտտվում էր յուր սկեսուրի շուրջը և նրա հրամաններն էր կատարում: Իսկ գեղեցիկ Հռիփսիմեն, տանտիկնոջ տասն և յոթն տարեկան աղջիկը, ավելը ձեռքին` տախտն էր մաքրում:

Հանկարծ ներս մտավ մահտեսի Հակոն, Մարթայի ամուսինը: Հռիփսիմեն և Ջավահիրը, վերջացնելով իրանց գործը, առաջինը առեց յուր կարը և նստավ ծալքի ետքում, սկսավ գործել, իսկ վերջինը գնաց հավերին կուտ տալու:

Մահտեսի Հակոյի դեմքը արտահայտում էր խորին ուրախություն:

– Աչքդ լո՜ւյս, Մարթա, – ասաց նա՝ մոտենալով յուր կնոջը: – Կուզե՞ս խեր՜խաբար:

– Ի՞նչ խաբար, – հարցրուց կինը, նույնպես ուրախանալով:

– Մելիքը միտք ունի մեր Հռիփսիմեի վրա պսակվել: Մարթայի դեմքի վրա երևաց զարմանքի նման մի բան, և նա ասաց.

– Ես չեմ հավատում, որ ուղտը մեր նեղ դռնից ներս մտնի, կամ մելիքի պես մեծ մարդը մեզ փեսա դառնա:

Մահտեսի Հակոն ավելի սկսավ պնդել յուր խոսքը:

– Մեր տեր Կիրակոսին հավատում ե՞ս դու, – հարցրուց նա:

– Հավատում եմ, նա սուրբ մարդ է, ամեն գիշեր յոթն կանոն Սաղմոս է քաղում, – պատասխանեց կինը:

– Նա ինքը ասաց ինձ այդ խոսքը:

Մարթայի հրճվանքին չափ չկար:

– Հիմա գնա՜ ու քեփ արա՜, Մարթա, մելիքի պես փեսա ունիմք… Նա շատ մեծ մարդ է, Մարթա… Նրա փողերին չափ չկա… – խոսեց մահտեսի Հակոն հիացմունքով:

– Բայց մենք աղքատ ենք, – նրա խոսքը կտրեց կինը:

– Իրավ, մենք աղքատ ենք, բայց աստված մեզ տվել է գեղեցիկ Հռիփսիմեն, որի պատճառով հարուստ փեսա կունենանք… և մենք էլ գուցե կհարստանանք…:

Բ

Սույն միջոցին ներս մտավ մահտեսի Հակոյի որդին՝ Ստեփանը: Ծնողքը պատմեցին նրան: Իսկ նա, փոխանակ նրանք ուրախությանը բաժանորդ լինելու, սառն կերպով պատասխանեց.

– Ես գիտեմ, որ այդ գլուխ գալու գործ չէ, Հռիփսիմեն մելիքին չէ կարող սիրել, նա մի ուրիշին է սիրում…

– Ո՞ ւմ, – կատաղելով հարցրուց հայրը:

– Եղոյի տղա Ալեքսանին:

– Վա՛յ, ես սև հագնեմ… – ձայն տվեց Մարթան:

Բայց մահտեսի Հակոյի աչքերը վառվեցան վայրենի կրակով, և նա գոռաց.

– Եղոյի տղին… Ո՞վ է նա, մի լոթի տղա է… Տանումը ուտելու հաց չունի…: Ես Հռիփսիմեին կսպանեմ, եթե մի այդպիսի բան կա նրա սրտումը…

Հոր խոսքերը Ստեփանի վրա վատ տպավորություն ունեցան, որովհետև նա սիրում էր յուր քրոջը և սիրում էր Ալեքսանին և գիտեր, թե նրանք ո՜րքան սիրում էին միմյանց: Եվ նա շատ մեղմությամբ պատասխանեց.

– Ինչո՞ւ եք բարկանում, հայր իմ, «գովուլ սավան գորչակ օլուր» (սրտի սիրածը գեղեցիկ է լինում), – ասում է թուրքի առածը: Ալեքսանը ամենևին լոթի չէ, նա ժիր, բանվոր և ուրախ տղա է: Ճշմարիտ է, մելիքի չափ փող չունի, բայց ջահիլ է, աշխատավոր է, կարող է կին պահել:

– Նա մելիքի դռան շունը չէ կարող լինել, – բարկությամբ որդու խոսքը կտրեց մահտեսի Հակոն:

– Մելիքին ի՞նչպես փոխենք մի գյադայի (գռեհիկի) հետ, – մեջ մտավ Մարթան:

– Մելիքն ի՞նչ է, – փոքր-ինչ պինդ ձայնով հարցրուց Ստեփանը: – Դիցուք թե փող շատ ունի, ինքն մեծ մարդ է. բայց վաթսուն տարեկան ծերացած և փտած մարդ է… Հռիփսիմեն պիտի գնա նրա եթիմներին (որբերին) մայրություն անե՞…

– Այ տղա, ի՞նչ ես խելքդ կորցրել, – շարունակեց մահտեսի Հակոն, – ի՞նչ ես սարսաղ-սարսաղ գլխիցդ դուրս տալիս. մելիքն ինքը ինչ կուզի թող լինի: Մեզ բավական է միայն, որ նրա նման մի մարդ մեզ փեսա է դառնում… Շատ բաշլըղ կառնենք, նա կօգնե մեզ գյուղի գործերում, մեզ թև ու թիկունք կդառնա, գյուղացիքը մեզնից կվախենան, մեր ցանքի ջուրը չեն կտրի, մեր արտերը չեն փչացնի: Խանը մեզանից ավելի հարկ չի կարող առնել, մի խոսքով, նա մեզ ամեն չարից կպահպանե…

Покупайте книги и получайте бонусы в Литрес, Читай-городе и Буквоеде.

Участвовать в бонусной программе
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
11 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467116
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
Текст
Средний рейтинг 4,8 на основе 32 оценок
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 1242 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 0 на основе 0 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,5 на основе 3129 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 1457 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 1576 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Текст
Средний рейтинг 0 на основе 0 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Текст
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Текст
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Текст
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Текст
Средний рейтинг 4,9 на основе 50 оценок
Текст
Средний рейтинг 4,8 на основе 12 оценок
Текст
Средний рейтинг 4,9 на основе 7 оценок
Текст
Средний рейтинг 4,8 на основе 18 оценок
Текст
Средний рейтинг 4,6 на основе 7 оценок
Текст
Средний рейтинг 4,5 на основе 10 оценок