Читать книгу: «Կհանդիպենք դեռ երևի»

Шрифт:

© Լիա Մար, 2026

ISBN 978-5-0070-5624-3

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Տողադարձ

Նոր տողին անցնելն իր մեջ երբեմն մի ամբողջ անվերջություն է պարունակում՝ հյուսված բառերի միջև եղած լռությունից և հին հոգեվիճակից դեպի նորը հոգու աննկատ անցումից։

 
Տեսնու՞մ ես միտք իմ աչքերի՝
խոնավ ու խորը ճահիճում։
Միտքս դարձավ սրտիս գերին,
սակայն կարծես չի նահանջում։
 
 
Արտահայտվում է համարձակ
ու շնորհքով տրված Աստծո
կողմից՝ գրում արձակ,
բայց ավելի շատ չափածո։
 
 
Կյանքում իմ կարգավորության,
օրինաչափության ու կանոնի պակասը
տողերս իրենց դասավորությամբ
փորձում են լրացնել, գոնե մի մասը։
 
 
Ու տողերի մեջ տեղավորելով
ապրած անցյալը ու չապրած ներկան,
ես լիանում եմ հենց դատարկվելով,
ու տրամաբանություն այստեղ չկա։
 
 
Եթե տեսնես մի օր իմ աչքերին
փայլուն արցունքի ցող՝ մի հավատա։
Ես իմ թախիծը փոխանցում եմ տողերին
միայն՝ որ դատարկվեմ ու լիարժեք ժպտամ։
 

Ես ոչ մեկի մուսան չեմ

 
Ես ոչ մեկի մուսան չեմ,
հպարտ եմ դրանով։
Ու թող ամաչեն
նրանք, ովքեր փորձել են
ինձ նայել ուրիշ աչքով։
Չեմ մեղադրում։ Գուցեև կուրացել եմ հմայքով,
ու անհամեստ խոսքերս այս գուցե թվան կտրուկ,
բայց ինքս ինձ համար էլ հանելուկ եմ`
թե ոնց այս աշխարհում,
ուր ինձանից փորձում են զուտ ոգեշնչվել,
կարողանում եմ այսքան լույս շնչել
ու միտք արտաշնչել։
Ու ես մուսա լինել չեմ էլ կարող,
քանի ստեղծող ու արարող եմ, ոչ թե կատարող։
Թեև ուրախ տողեր գրում եմ հազվադեպ,
բայց իմ մուսան էլ սերն է այս կյանքի հանդեպ։
Ու, տա Աստված, միայն այնպես ապրեմ,
որ ամեն օր կյանքին նորից սիրահարվեմ։
 

Ամեն մի փուշ վարդ չի դառնում

 
Ամեն մի փուշ վարդ չի դառնում։
Ամեն ապուշ մարդ չի դառնում։
Փշի ծակոցը ցավեցնում է,
Բայց ցավն անցնում ու մոռացվում է։
Ամեն առվից ջուր չեն խմում,
Աղբամանից հոտ չեն քաշում,
Որ գարշահոտը ու վարակը
Չպղտորի քո մաքուր կյանքը։
Սողացողները չեն թռչում՝
Վերև նայում են ու տենչում
Գեթ մի վայրկյան հասնել այն տեղը,
Որտեղ ճախրում են թռչունները։
Անցած ճամփից ետ չեն դառնում։
Սրբություններն՝ չեն ուրանում։
Թե քեզ համար լինի սա ճիշտ,
Քեզ տեղ կտամ կողքիս ընդմիշտ։
Թե նախընտրես մնալ ծարավ,
Քան հագենալ կեղտոտ առվից,
Պատրաստ լինես ապրել մեծ ցավ,
Բայց չշեղվես ճանապարհից,
Եվ թե քամուց չես վախենում,
Պարզ ճակատով ես ժամ մտնում
Ու տարբերում ես սուրբն ու պիղծը,
Մենք այս կռվում նույն ջոկատից ենք։
 

Կյանքը խաղ չէ

 
Մարդիկ խաղում են` անկասկած բոլորը.
Լավ կամ վատ, խորամանկ թե պարզ, մաքուր կամ էլ անարդար։
Ոմանք լողում են ջրի երեսին, մյուսները սուզվում են ավելի խորը։
Ոմանք կանգ են առնում մի կետում, մյուսները` անցնում երկար ճանապարհ։
Բայց կյանքը խաղ չէ։ Ոչ էլ թատրոն է։
Ինձ համար կյանքը գիրք է, որն ունի միայն վերնագիր։
Էջերի քանակը մենք չենք որոշում, բայց այն կարևոր չէ,
Թանաք է տրված մեզ` քանի դեռ էջեր կան, վերցրու և գրիր։
Լրացրու ինքդ քո պատմությունը`
Ընտրիր ձեռագիրը, իմաստը, տառերը և ստորակետները,
Որոշիր` երբ սկսել նոր տողից, երբ` մաքուր էջից,
Տուր հերոսներիդ անուններ, որոշիր նրանց դերը։
Բայց հիշիր` կյանքը խաղ չէ, անգամ չնայած նրան,
Որ խաղում են բոլոր գրքերի բոլոր հերոսները։
Ամեն մեկն ընդամենը մի գիրք է, բայց գրադարանն
Խնամքով պահպանում և հսկում է Տերը։
 

Բարի գալուստ մեծերի կյանք

 
Բարի գալուստ մեծերի կյանք,
Գնացքը կշարժվի շուտով,
Դե հրաժեշտ տուր ժպիտով
Այն անցյալին, ուր էլ չկանք։
Անհոգ երկար զբոսանքներին,
Երբեմն անձրևների տակ,
Ու աստղաշատ գիշերներին,
Ու առավոտներին անշտապ։
Մեր չկարդացած գրքերին,
Նկարներին չնկարած,
Ֆիլմերի այն սցենարներին,
Որ մեր ձեռքով չէին գրված,
Ու մեղեդուն այն գեղեցիկ,
Քո գիթառով չնվագած…
Որովհետև հաճախ մարդիկ
Իրենք իրենց չեն տալիս հարց՝
Եթե լիներ հենց մի շաբաթ
Մինչև կյանքի վերջին կանգառ,
Ո՞ր երազանքը քո կիսատ
Կօգնեիր, որ իրականանար։
Իսկ ինչ գիտես՝ քանի կանգառ
Ունես դեռ քո ճանապարհին։
Կհասցնե՞ս խենթ ու խելառ
Երազներիդ ժամանակին։
Բարի գալուստ մեծերի կյանք։
Գնացքը կհասնի շուտով,
Ու երբ բացվեն նրա դռները,
Չմոռանաս քո ուղեբեռը՝
Չկատարված երազանքները,
Որ հավաքում էիր դողեդող,
Ու սիրտդ՝ լի սպասումներով։
Վերցրե՞լ ես։ Դե ապրես, իջանք։
 
1 600 ₽

Жанры и теги

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
10 августа 2026
Объем:
21 стр.
ISBN:
9785007056243
Правообладатель:
Издательские решения
Формат скачивания:

Похожие книги