Читать книгу: «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»

Народное творчество (Фольклор)
Шрифт:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԴՐԱՆԻԿ [Օզանյան Անդրանիկ Թորոսի, 25.2.1865, Շապին-Գարահիսար, 31.8.1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ), թաղվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ), 1928-ին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Հայ ժողովրդական և Բուլղարիայի ժողովրդական հերոս: Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»:Հայերի ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը, առաջին ագնամ ամուսնացել է 17 տարեկան հասակում։ Առաջին ամուսնությունը անհաջող է եղել։ Կինը ծննդաբերելու ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է օրեր անց։

1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ. – Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։ – Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես…։ Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին[15]։ «Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա, ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով, սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը, վերապահությունը, գուցե թերացումն ու անըմբռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների… Հասկանալի է, որ տարիքային տարբերությունը, դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը։ Եվ նա դեռ սավառնում էր երկնքում…»

Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։

Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգվել է 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները: 1904-ի վերջին Անդրանիկն եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914–20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ»(1906) կանոնագիրքը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հանդես է եկել ՀՀԴ – երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը:

Արտահայտած մտքերը

«Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:

«Միայն թույլերն են հանցանք կատարում, ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն»:

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բալկանյան 1-ին պատերազմում (1912–13) Գարեգին Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների: Առաջին աշխարհամարտի (1914–18) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավորական ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, մեծ դեր խաղացել հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ: 1917-ին նախաձեռնել է Արևմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2–11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917–18) թերթի հրատարակումը:

Անդրանիկը 1918-ի հունվարին նշանակվել է հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել գեներալ-մայորի աստիճան և ղեկավարել է Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվել պաշտպանել Էրզրումը, և զորքը նահանջել է Սարիղամիշ–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին հարվածող զորամաս և տեղաբաշխվել է Ալեքսանդրապոլից հյուսիս.՝ դեպի Ախալքալաք ուղղությամբ՝ շուրջ 70 կմ տարածության վրա: Ալեքսանդրապոլի անկումից (մայիսի 15) հետո Անդրանիկի զորամասը նահանջել է նախ Վորոնցովկա (ներկայումս՝ Տաշիր), այնտեղից՝ Ջալալօղլի (Ստեփանավան), ապա բարձրացել Դսեղ, որտեղ նրան դիմավորել է Հովհաննես Թումանյանը:

Անդրանիկի զորամասը չի մասնակցել Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտին, որտեղ թուրքերը կոտորել են ավելի քան 5000 մարդ: Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրի համաձայն դադարեցվել են ռազմական գործողությունները: Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական զինված ջոկատները, այդ թվում՝ նաև Անդրանիկի զորամասը: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով՝ Անդրանիկը ստիպված հեռացել է Հայաստանից: Դիլիջանից անցել է Ելենովկա (Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ դեպի Բաքու շարժվող անգլլիական զորքին և նրա աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու այնտեղ շարունակել պայքարը:

Մեծանուն մարդկաց կարծիքները Անդրանիկ Օզանյանի մասին

"Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝ համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետեւ Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը…

Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը, այս է հատկապես մեր սերնդի մարդկանց աոաջին ճիչը:

Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սեւանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով ոտաբոբիկ են անցել ոչ նրա համար, որ նրանց սուրբ արյունը փոխարկվի ինքնապահովագրության պղտոր ջրի եւ քաջաբար զոհված նրանց կյանքը կոխկրտվի մտավախության ցեխի մեջ:

Այլեւս բավակա՜ն է։

էլ հերի՜ք է:

Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլեւ վատթարագույն անբարոյականության, որովհետեւ երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…

Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որեւէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով "մեղա" ասելու պես բան։

Բայց պիտի որ ասվի այդ "մեղան" եւ ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետեւողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սեւացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…

Ու եթե ինձ համար այսքան դժվար է Անդրանիկի մասին մեծարանքի խոսք ասելը, ապա ճիշտ նույն հոգեբանությամբ էլ չեմ կարող անձամբ իմ եւ իմ ողջ սերնդի անունից երախտագիտության խոսք չասել Անդրանիկի հազարավոր զինվորներից մեկին՝ Հակոր Հակոբյանին։

Ընկ. Հ. Հակոբյանի գործը եւ (այդ գործից էլ աոաջ) վարքը հուզիչ է մարդկայնորեն՝ իբրեւ զինվորի հարգանքի տուրք եւ մեծ զորավարի հիշատակին եւ միաժամանակ մի յուրատեսակ քաջագործություն է։

Նույն այն ժամանակ, երբ մեր նորագույն պատմությամբ զբաղվող տասնյա՛կ ու տասնյա՜կ մարդիկ` գիտնականներ իրենց վսեմ կոչումը իջեցնելով մինչեւ հավուր պատշաճության աստիճան եւ պատմաբանի իրենց բարձր դիրքերից հասնելով պատեհապաշտության մակարդակը՝ դարձել են գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ, կես ու լրիվ ակադեմիկոսներ,նույն այդ ժամանակ Անդրանիկի այս համեստ զինվորը, մեն ու մենակ, բոլորիս հայտնի չափով նաեւ վտանգած իրեն, տարիներ շարունակ արել է այն, ինչ պիտի անեին վերեւինները:

Народное творчество (Фольклор)
Текст
4,3
4 оценки
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
8 стр. 1 иллюстрация
ISBN:
9785000648056
Правообладатель:
Aegitas
Формат скачивания: