Читать книгу: «Անբախտ Հռիփսիմե», страница 4

Шрифт:

Զ

Անցան մի քանի ամիսներ:

Մութ-խավարային բանտի մեջ նստած էր մի երիտասարդ: Այդ խոնավ, ստորերկրյա բնակարանի գիջությունից բոլորովին մաշվել էր խղճալին: Նրա մեռելային դեմքը, շիջած աչքերը արտահայտում էին տխուր և հուսահատ սրտի կսկիծները…»:

«Բանտ, – ասում էր ինքն իրան, – ի՛նչ սարսափելի ես դու… ես կենդանի տանջվում եմ գերեզմանիս մեջ… տանջվում եմ և մտածում եմ Հռիփսիմիս համար… Ա՛խ, մահն էլ ինձ մոտ չէ գալիս, գոնյա՛ հանգստացնե ինձ… »:

Նա գլուխը վեր թողեց հարդի վրա և թմրությունը տիրեց խղճալուն:

Հանկարծ փայլեցավ մի լույս:

Մինը, ճրագը ձեռքում, փաթաթված սև վերարկուի մեջ, իջավ բանտի սանդուղքներեն:

Նա կանգնեց պառկած երիտասարդի մոտ, և յուր տխուր հաքացքը ձգելով նրա երեսին, ասաց.

– Նա դեռ կենդանի է…:

Եվ գրկեց նրան:

Երիտասարդը զարթեցավ:

– Աստված իմ, – գոչեց նա րոպեական շփոթությունից հետո, – ի՞նչ եմ տեսնում… այդ երազ է…

– Ալեքսան, իմ հոգիս, – ձայն տվեց եկվորը:

– Ստեփան, իմ հրեշտակ, – ձայն տվեց երիտասարդը:

Նրանք կրկին գրկախառնվեցան:

Տիրեց հիացմունք և լռություն:

– Ո՞րպես դու մտար այստեղ, իմ բարեկամ, – հարցրուց Ալեքսանը մի փոքր զգաստանալոլց հետո:

– Ես կաշառեցի պահապանին, և նա թող տվավ ինձ քեզ մոտ գալ, – պատասխանեց Ստեփանը, նստելով երիտասարդի մոտ:

– Դու եկար տեսնե՞լ իմ թշվառությունը…

– Ոչ, Ալեքսան, ես եկա ազատել քեզ, որովհետև ես զգում եմ, որ իմ քույրը եղավ քո բոլոր թշվառության պատճառը…

– Չէ՜, Ստեփան, իմ սիրելի, մի՜ նախատեցեք նրան, Հռիփսիմեն անմեղ է, որպես երկնքի հրեշտակը, նա հավատարիմ… մնաց յուր խոստմունքին… նա սիրում էր ինձ… ես սիրում էի նրան… բայց քո ծնողաց բռնաբարությունը մեզ զրկեցին միմյանցից…

– Դու չլսեցիր իմ խրատը, Ալեքսան:

– Սերը, իմ բարեկամ, հասցնում է մարդին մինչև կատաղություն և ցնորք…: Ես ցանկացա իմ սրով վերջ տալ գործին, բայց ինձ չհաջողվեցավ…

– Այդ բոլորը անցել են, Ալեքսան, լսի՜ր, ինչ որ ասում եմ քեզ, ես կաշառել եմ պահապաններից մինին, նա խոստացել է էգուց գիշերը բաց թողնել քեզ. ես և Հռիփսիմեն կսպասենք քեղ ամրոցի մոտ: Պահապանը քեզ մեր մոտ կբերե: Այնտեղից մենք կփախչենք օտար երկիր:

Ալեքսանի մռայլված դեմքը փայլեցավ ուրախության լուսով և նա գրկեց Ստեփանին, գոչելով.

– Իմ հրեշտակ, իմ փրկիչ:

– Բավական է, ես ուշանում եմ, էգուց գիշեր կտեսնենք միմյանց:

Նրանք բաժանվեցան:

Покупайте книги и получайте бонусы в Литрес, Читай-городе и Буквоеде.

Участвовать в бонусной программе
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
11 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467116
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
Текст
Средний рейтинг 4,8 на основе 32 оценок
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 1242 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 0 на основе 0 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,5 на основе 3129 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 1457 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 1576 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Текст
Средний рейтинг 0 на основе 0 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Текст
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Текст
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Текст
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Текст
Средний рейтинг 4,9 на основе 50 оценок
Текст
Средний рейтинг 4,8 на основе 12 оценок
Текст
Средний рейтинг 4,9 на основе 7 оценок
Текст
Средний рейтинг 4,8 на основе 18 оценок
Текст
Средний рейтинг 4,6 на основе 7 оценок
Текст
Средний рейтинг 4,5 на основе 10 оценок