ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

Текст
0
Отзывы
Читать фрагмент
Отметить прочитанной
Как читать книгу после покупки
Шрифт:Меньше АаБольше Аа

…Անտանելի, հեղձացուցիչ տոթ էր, հատիկների ծանրությունից ճկված չոր, տաք խրձերը ընկերուհիների հետ միասին երկշարք փռեցին կալում, որպեսզի ընդմիջումից հետո բերեին եզներն ու սկսեին կամնով կալսել£ Շահումը մանգաղով կտրում էր կեմերը՝ խրձերը բացում£ Նա ինքն էլ չգիտեր, թե ինչու մի տեսակ ընկած էր տրամադրությունը£ Հին ժամանակների ծանոթ տագնապը առավոտվանից սողոսկել էր նրա ներսը ու հանգիստ չէր տալիս£ Եվ ինչի՞ց էր դա՝ հասկանալ չէր կարողանում£ Որպես օղակավար՝ գործերը ոնց որ վատ չեն գնում, առավոտվանից կալսում էին առանց դադարի, շեղջը նկատելի իջել էր, կալսածի մի մասը էրանել էին, մի մասն էլ՝ սպասում էին իրիկվա դեմ քամին բարձրանա£ Ամեն ինչ կարգին է, բերքն էլ, փառք աստծո, վատ չի, և° պետական պլանները կտան, և° աշխօրին ահագին կբաժանեն£ Բայց, միևնույն է, սիրտն ինչ-որ վախ էր ընկել£ Որտեղից-որտեղ միանգամայն անսպասելի հիշեց վաղուց անցած-գնացած այն օրը, երբ ինքը կես փութ ալյուր շալակած եկավ տուն, և երեխաները, հեռվից տեսնելով իրեն, վազեվազ եկան, փաթաթվեցին իրեն, Հովհաննեսը, մոր ծնկները պինդ գրկած, ասաց. «Մամա, քեզնից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Աստված, տարիներն այս ինչ արագությամբ են թռչում, քարի փոքրը չի մեծանում, երեխի փոքրը մեծանում է, հրեն, աստված թող շատ չհամարի, երեխեքը մեծացել են արդեն£ Քիչ է մնացել, շուտով բանակից կվերադառնան Սահակն ու Գրիշան£ Ոնց որ գյուղից դուրս են եկել, մինչև հիմա էլ միասին են ծառայում՝ Մինսկ քաղաքում£ Իր մտքով չէր էլ անցնում, թե Գրիշան կարող է գնալ£ Նա, ախր, շրջկենտրոն՝ եղբորը ճանապարհելու էր գնացել£ Հետո էնտեղ, զինկոմում խնդրել է իրեն էլ եղբոր հետ ուղարկել, որովհետև, մեկ է, հաջորդ տարին էլ ինքն է գնալու, ավելի լավ է եղբոր հետ գնա ու եղբոր հետ էլ հետ գա£ Հարգել էին խնդրանքը, թույլատրել£ Սկզբում Շահումին շատ վշտացրեց այդ դեպքը, երկու օր շարունակ տեղը տեղ չէր տալիս, մի գլուխ լաց էր լինում, բայց այս ու այնտեղից սիրտ տվին, թե ավելի լավը դա է, շուտ գնացել է, շուտ էլ տուն կգա£ Ոչինչ, նրանք կգան, հետո էլ Արամն ու Վաղարշակը կգնան՝ հայրենիքին իրենց պարտքը կատարելու£ Մնում է Հովհաննեսը£ Դե, Հովհաննեսի բանը հեշտ է, դպրոցի աչքն է, հիմա էլ բարձր դասարանների աշակերտներից արտադրական բրիգադ է կազմել, օգնում է կոլտնտեսությանը£ Էն առաջին օրը դիրեկտորն ասաց. «Պրծավ թե չէ՝ ժամեր եմ տալու, թող դաս տա£ Հովհաննեսը համալսարան պիտի ավարտի, նրանը գիտությունն է»£ Քանի ձեռքումը ուժ կա, կօգնի որդիներն էլ կօգնեն, բա ո՞ր օրվա եղբայրներ են£ Հրեն Վաղարշակը ֆերմայում է աշխատում, ավելի շատ աշխօր է վաստակում, քան ինքն ու Արամը միասին վերցրած£ Չէ, դժվարը մնացել է ետևում£ Կգան որդիները, երկհարկանի տուն կկառուցեն՝ մի քանի սենյակներից բաղկացած£ Ահագին շինանյութ են կուտակել£ Իսկ հետո կամուսնացնի նրանց, կօգնի հարսներին, ինչով կարող է, ինչո՞ւ չպիտի օգնի®

Ամպրոպի խուլ ու հեռավոր ձայն լսվեց£ Աչքերը արևից կկոցած՝ Շահումը նայեց երկնքին£

– Էս տերը մեռածը հանկարծ անձրև չանի£– Մարգարիտը նույնպես, ձեռքը հովանի անելով ճակատին, նայեց վեր£

Ինչպես փոքրիկ սառցակտորները ջրում, առնետի ճերմակության ամպամալանչները դանդաղ լողում էին երկնքում£

– Չէ, անձրև չի լինելու, – մտացիր արձագանքեց Շահումը£– Չե՞ս տեսնում՝ քամի չկա, – և դառնալով հին օրերի ընկերուհուն, անսպասելի ասաց.¬ Լսիր, քեզ հետ էլ է պատահու՞մ՝ մեկ էլ տեսար անհասկանալի ինչ որ բանից սիրտս սկսեց թրթռալ, միանգամից և օդն է պակասում, և ոտքերս են մի տեսակ թուլանում£ Էդ ինչի՞ց է£ Թարսի պես էլ, – շարունակեց նա, – մորս երազում տեսել եմ£ Ամեն անգամ մորս երազում տեսա թե չէ, մի բան պիտի պատահի£ Լույսը բացվելու վրա աչքս փակեցի և իսկույն տեսա. կանգնել ու մի տեսակ վախեցած նայում էր£ Կարծես թե ինչ-որ բան էր ուզում ասել ու սիրտ չէր անում£ Էդ էր, էլ աչքիս քուն չեկավ£

– Լուսահոգի մերդ սրբի պես կնիկ էր£– Մարգարիտը հոգնած շտկեց մեջքը£– Լսել եմ, ասում են, երազում ավելի լավ է՝ վատ մարդկանց տեսնես, քան լավ£

– Ինչո՞ւ, – էն կողմից հարցրեց Վարդանուշը£

– Ի՞նչ իմանամ£ Իբր թե՝ երազում լավ մարդ տեսնելիս՝ էդ օրը անպայման մի վատ բան է կատարվում£– Մարգարիտը նայեց Շահումին, փոխեց խոսքը£ – Էն ո՞վ է հիմի երազներին հավատում, բանիդ կաց£

– Հակառակի պես լեզուս կսկծում է- դարձյալ շարունակեց Շահումը£ – Բաքվից եղբորս՝ Սահակի սպանության լուրը ստանալու օրն էլ էդպես էր, առավոտվանից լեզուս կսկծում էր, իսկ իրիկունը լուրը եկավ հասավ® Աստված, մի բան չպատահի երեխոցս£

Բրիգադավար Մնացականը գիշերն իր կովի համար խոտ էր հնձել Բուրջալում, և հիմա մարագի ստվերում պառկած, կոտրում էր աչքի քունը£ Նա շրջվեց կանանց կողմը£

– Ի՞նչ եք լեզուներիդ տալիս, – դժգոհ փնթփնթաց նա պառկած տեղից£ -Որ ամեն երազ ճիշտ լիներ, է¯, հազար անգամ մեր էս Մարգարիտին դուրս արած կլինեի ու Սիրանին բերած մեր տուն£

– Որտեղի¯ց ինձ էդպիսի բախտը, – կեղծ ափսոսանքով գլուխն օրորեց Սիրանը£

– Հողվես դու, մի սրան նայիր, – խաղի մեջ մտավ Մարգարիտը£– Ուր է, թե մի էդպիսի բան անեիր՝ հոգիս ազատվեր£ Երեխաների խաթեր մնում եմ, սա էլ կարծում է, թե մի բանի պետք է£

Սրանց կռիվն ամենօրյա կռիվ էր՝ սովորական դարձած, մի քանիսը ծիծաղեցին, բայց Մնացականը խոսքի տակ մնացողը չէր, ասաց.

– Այ աղչի, հազար մանեթով ձեռք բերած մարդուդ մի մանեթով ինչի՞ ես ծախում£

Սակայն Մարգարիտը չհասցրեց պատասխանել, շրջանցելով մարագները, գյուղխորհրդի նախագահ Ասծատուրի մոխրագույն Հրեղենը քառատրոփ գալիս էր դեպի կալերը£

– Ոնց որ թե էստեղ է գալիս, – ասաց ինչ-որ մեկը£ Կանանցից նրանք, ովքեր նստել էին շեղջի ստվերում՝ քիչ հանգստանալու, վեր կացան£ Շահումը, ինչ-որ վատ բանի կանխազգացումից թրթռացող սրտով մնաց կանգնած, Մարգարիտը, ձեռքը հերթական խրձին՝ սպասեց® Մնացականը նույնպես ելավ տեղից և, չգիտես ինչու, մի տեսակ անհամբերությամբ, սկսեց նայել ճանապարհին£ Ձին կորած էր քափ ու քրտինքի մեջ, լկամը կրծելով վարգով անցավ կալերի միջով, բայց հեծյալը՝ կատարածու Աբգարը կարողացավ ձգել, պահել սանձը, կատաղած հովատակը, շուռ գալով մարդկանց կողմը, կանգ առավ՝ ղրճտացնելով դարչնագույն ատամներն ու անհանգիստ դոփելով տեղում£ Աբգարը, առանց ձիուց իջնելու, խզված ձայնով ասաց.

– Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա£

Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց£

– Վույ, լեզուդ լալկվի, Աբգար, – ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը£– Էս ինչ խաբար բերեցիր£

– Աբգարն ինչ անի, այ քույրիկ, – խեղճացած արդարացավ կատարածուն£– Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են£ Ասծատուրին հրամայել են մի մետր անգամ չհեռանալ գյուղխորհրդից£ Ինձ էլ ուղարկեց բրիգադիրներին հայտնեմ, որ իրիկունս միտինգ է, բոլորը պիտի ներկա լինեն£

Մի քանիսը սկսեցին բարակ ձայնով լաց լինել£

– Դե, ես գնամ մյուս բրիգադներին էլ ասեմ, – ասաց Աբգարը և ձին վարգով դուրս բերեց երրորդ բրիգադի կալերից£ Շահումն ասես քարացել էր, ասես ոչինչ չէր լսում, և այն, ինչ ասվեց այստեղ, նրա գիտակցությանը չէր հասնում դեռ£ Նա մտամոլոր, ոչինչ չտեսնող հայացքով նայում էր շուրջը£

Մնացականը լրագրից հաստ գլանակ սարքեց, դողդոջ մատներով վառեց, բայց ծխել չհասցրեց, խեղդող հազը միանգամից բռնեց£ Լեզուն խողովակի պես դուրս հանած, երկար հազում էր, և գլխարկի քուղերը շարժվում էին հազի ցնցումներից£ Նրա որդին՝ Մխիթարը, նույնպես բանակում էր, և նա մի տեսակ վախ զգաց նայել կնոջը, ասես ինչ-որ բանում ինքը մեղք ուներ£ Մխիթարը սահմանից հեռու է, Ուրալից էն կողմ՝ Բառնաուլ քաղաքում է ծառայում, բայց, դե, դա ի՞նչ նշանակություն ունի, իր որդին ռազմաճակատից հեռու է, մյուսների որդիները հո էնտեղ են£ Նա սիրտ չարեց նայել նաև Շահումին, որի որդիները՝ Սահակն ու Գրիշան, սահմանային զորամասում են ծառայում հիմա, ամենայն հավանականությամբ, կռվի առաջին գծում են, կրակների տակ£ Մնացականը բարձրացրեց աչքերն ու վախեցավ՝ տեսնելով Շահումի՝ հողի գույն ստացած դեմքն ու անարյուն շուրթերը, որ շարժվում էին, սակայն որևէ բան արտաբերել անկարող էին£ Մարգարիտը քիչ դենը, գետնին չոքած լալիս էր՝ ձեռքերով ծածկած դեմքը£

– Աղջի, հավաքեք ձեզ, ամոթ է, ճշմարտությունը դեռ ոչ ոք չգիտի, ինչ իմանաս, կարող է նույնիսկ պրովոկացիա է, – քիչ անց մի կերպ արտաբերեց Մնացականը՝ ինքն էլ չհավատալով իր խոսքերին£– Ես դրանց, էդ գերմանացիներին տասնվեց թվականից եմ ճանաչում® Մի բան ասեմ ձեզ®– սակայն բրիգադավարի խոսքը մնաց օդում կախված, կանանցից մի քանի հոգի, ուղիղ կտրելով կարտոֆիլի դաշտը, վազեվազ իջնում էին դեպի գյուղ£

Ամենից վերջում, անդադար հոսող աղի արցունքները լիզելով ու հազիվ շարժելով թուլացած ոտքերը, գնում էր Շահումը£ Մնացականը երկար նայեց հեռացող կանանց ետևից, հետո մտախոհ թափ տվեց ձեռքը և, կալում մնացած կանանց հավաքելով, գնացին հացահատիկն էրանելու£ Օդի նվազագույն շարժում անգամ չէր զգացվում£ Մնացականը բաց արեց մարագների դարպասները, միջանցիկ քամի փչեց, և այդ քամու տակ էլ սկսեցին էրանել£

– Շուտ արեք, ձեզ մատաղ, – շարունակ կրկնում էր Մնացականը՝ ձեռքը ճակատին հովանի արած ստեպ-ստեպ նայելով գյուղի կողմը£– Շուտ արեք վերջացնենք, գնանք տեսնենք ինչ է գալիս գլուխներս, ես դրանց տիրումերը®

…Լուսինեն հավաքեց սեղանը ու մեծ մայրս այդպես էլ ոչինչ չկերավ, չխմեց£ Ձեռքերը տեղաշորին, գլուխը հակած կրծքին, լուռ, անշարժ նստած էր նա՝ ասես իրոք անհաղորդ դրսի բոլոր ձայներին£

Տան ետևում, ճանապարհին, մարդատար մեքենայի հռնդյուն լսվեց£ Ես շրջվեցի ետ՝ ներըմբռնողաբար զգալով, որ մայրս է եկել£ Զարմանալի ու նաև աններելի է՝ ոչ մի զգացմունք չունեմ նրա հանդեպ՝ ո°չ սեր, ո°չ ատելություն£ Ինչո՞ւ է այդպես՝ հասկանալ, առավելին՝ բացատրել, չեմ կարողանում£ Գուցե մանկութ օրերի ինչ-որ վիրավորանք պահ մտած ապրում է իմ մեջ£ Բայց չէ՞ որ նրան մեղադրելու հիմք նույնպես չունեմ£ Մի անգամ Շահում մեծ մորս ասացի. «Ես նրան որպես հարազատ ընդունել չեմ կարողանում, չգիտեմ ինչու, բայց դա այդպես է£ Նա ինձ համար միշտ էլ օտար է եղել£ Եվ եթե մեկը կա, որ ինձ հարազատ է՝ դու ես»£ Նրա համար, իհարկե, հաճելի էր իմ խոստովանությունը, բայց ցույց չտվեց, ասաց. «Այան քե մատաղ, գուցե նա մեղավոր չի, կյանքում միշտ չի, որ մարդ կարող է անել էն, ինչ սիրտն է ուզում, պատահում է, որ ամեն ինչ հակառակ մարդու ուզածի է դասավորվում»£ «Բայց չէ՞ որ նա մեզ լքեց, – առարկեցի ես, – և° ինձ, և° քեզ»£ Մեծ մայրս տարուբերեց գլուխը, դառը քմծիծաղ տվեց, ասաց. «Վայ էն մարդուն, որի կնիկը նախշուն կլինի»£ Նրա ասածն ինձ անհասկանալի էր, թեպետ վեցերորդ դասարանի աշակերտ էի արդեն£ Այնուամենայնիվ ասացի. «Հետո՞ ինչ»£ Մեծ մայս ժպտաց£ Բայց անուրախ ժպիտ էր դա£ «Էն, որ նախշուն կնիկը կարմիր խնձոր է, քարով տվող շատ կլինի, – ուշացումով արձագանքեց նա£– Մերդ գիտե՞ս ինչպիսին էր, երբ հորդ հետ եկան գերությունից£ Նա առաջին ռուսն էր մեր գյուղում, բոլորը ապշած նայում էին£ Բոյը բարձր, մազերը շեկ, ծիծաղը բերանին£ Որ խոսում էր, ոնց որ թե երգ էր ասում՝ էնքան դուրալի էր ձենը, չնայած լեզուն չէինք հասկանում£ Բայց դե շուտով ինքն արդեն մեզնից ավելի լավ էր խոսում հայերեն£ Հա, շատ էր սիրուն, սաղ գյուղի բերանը մնացել էր բաց®– Նա մի պահ մտածեց և ասաց.– Իսկ հետո էնպես ստացվեց, որ կապվեց քաղաքից եկած էդ երկրաբանի հետ»£ «Իսկ դու ասում ես, թե գուցե մեղավոր չի», – դարձյալ առարկեցի ես£ «Մեղավոր է, թե մեղավոր չի, հիմի արդեն անցած է, – տխուր ասաց նա, – բայց էն ժամանակ շատ ծանր ազդեց ինձ վրա£ Գյուղի հիվանդանոցում բուժքույր էր, էդ երկրաբանն անտառում ծառի տակ էր ընկել, թե ինչ՝ ոտքը վնասված բերել էին հիվանդանոց£ Էնտեղ էլ կապվեցին£ Լսեցի ու ոնց որ եռացած ջուր թափեն գլխիս£ Ուղիղ գնացի աշխատանքի տեղը£ „Տկլորը բարձրացավ սարը, սարի անունը խայտառակ արեց, ասացի£ Գնա որտեղ ուզում ես, ես հարյուր տարի նամուս չեմ պահել, որ դու երկու օրում ցեխոտես“£ Էդպես եղավ, էդ երկրաբանի հետ գնացին քաղաք£ Որոշ ժամանակ անց քեզ բերեց, թողեց ինձ մոտ»£

 

Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»£ «Կմեռնես, քաղաքում կթաղենք», – գրկելով ուսերը, կատակով ասացի ես£ «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար», – ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.

Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,

Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,

Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս

Էնտեղ են թաղված ախպերս, մարըս®

Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին£ Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում®

…Վերջին անգամ® Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով դեպի ետ, դեպի Խաչենագետն ի վար իջնող ճանապարհը, որը հեռվից, աստղալույսի տակ, սպիտակին էր տալիս և ասես գետ լիներ, ուր հոսում էր Խաչենին զուգահեռ և ոլոր-մոլոր գնում, կորչում էր մթին ձորերում£

Այդ ճանապարհով գնացին իր որդիները, և որտե՞ղ են տեսնես հիմա նրանք. մեկնե՞լ են արդեն, թե դեռևս այնտեղ, շրջկենտրոնում են£

Կանայք այդ օրը շատ էին աղի արցունք հեղել, հիշելով կռիվ մեկնած իրենց հարազատներին, շատ էին խոսել, հուսադրել, սիրտ տվել իրար, այժմ լուռ քայլում էին, և նա գիտեր՝ նրանցից յուրաքանչյուրին հիմա նույն միտքն էր մտատանջում՝ շուտ կվերջանա՞, արդյոք, պատերազմը£ Նա նույնպես քայլում էր լուռ, գլխահակ, ինչպես ծանր բեռան տակ՝ քիչ առաջ թեքված, և հակընդդեմ, տագնապահույզ մտքերը հանգիստ չէին տալիս նրան£ «Որտե՞ղ են, տեսնես, Գրիշան, Սահակը, – շվար մտածում էր նա, – էս հանդ ու սարերին, ազատության սովոր խեղճ երեխեքս ի՞նչ են անում հիմի էնտեղ՝ կրակի ու մահվան բերանում£– Աչքերը լցվեցին, ճանապարհը մշուշի մեջ երերաց£– Իսկ Արամս ու Վաղարշակս, – մտովի շարունակեց, – նրանցից ի¯նչ կռվող, երեկվա անմեղ, էս աշխարհի շառ ու խերին անտեղյակ միամիտ երեխեք են, նրանք ի՞նչ գիտեն, թե ինչ ասել է կռիվ ու մահ»£

Շահումը նայեց առջևից քայլող որդուն, և այն մտքից, որ նրան նույնպես կարող են տանել ճակատ, սարսռաց£ «Հովհաննեսին դեռ չեն տանի», – ինքն իրեն սիրտ տվեց, իսկ մինչ էդ՝ մյուսներն էլ կգան£ Արամն ասաց, լեզվիդ մատաղ, բալաս, ասաց, որ կարող է պատահի դեռ ճակատ չհասած՝ պատերազմը վերջանա, և իրենք ետ գան տուն£ Չէ, Հովհաննեսին չեն տանի£ Ժամանակն ի՞նչ շուտ է անցնում£ Էն ե՞րբ էր, գարունը նոր-նոր բացվել էր, տան պատի տակ, տաք արևի մեջ նստած, զնգուն ձենով ոտանավոր էր սովորում.

Արագիլ, բարով եկար,

Հայ, արագիլ, բարով եկար£

Դու մեզ գարնան նշան բերիր,

Մեր սրտերը ուրախ արիր®

Հա, էդ մեկը որ ճիշտ էր, ուրախ սրտով, երջանիկ ապրում էին՝ իրենք էլ չիմանալով, որ երջանկությունն էլ հենց էն է, որ սոված լինես, թե կուշտ՝ միայն թե երեխեքդ ողջառողջ մոտդ լինեն£

Հովհաննեսին հետևելով՝ աննկատելի անգիր էր արել այդ ոտանավորը, մտքում շարունակ արտասանում էր՝ ինքն իրեն ժպտալով£ Ակամա մտաբերեց գարնանային այդ անուշ օրը. Էմման՝ աշխույժ, ուղղակի կրակի կտոր, իրենց բակում, ծառի ետևում կանգնած, հայելու կտորով արևի շողքը գցում էր Հովհաննեսի աչքերին, ծիծաղում£ Այն ժամանակ ժպտաց՝ երկար դիտելով նրանց անհոգ խաղն ու ներքուստ ուրախանալով, որ ընկերուհու՝ Մարգարիտի աղջիկը, դուր է գալիս իր որդուն£ «Բարով իրար արժանանան ու բախտավոր լինեն», – շշնջաց նա այն ժամանակ£

Հիշելով այդ օրը, Շահումը հառաչեց, օրորեց գլուխը£ Իրոք, էդ ե՞րբ էր, ասես տաս տարի առաջ էր, այնինչ շատ-շատ՝ երեք-չորս տարի է անցել£ Չէ, ժամանակը կարծես չի գնում, փախչում է£ Ձենն էլ է փոխվել՝ մտածեց նա կրտսեր որդու մասին. տեսնողն էլ կկարծի տղամարդ է, բայց ի՞նչ տղամարդ, երեկ չէ էն մյուս օրվա երեխան է, պարզապես հեր չունի, իսկ առանց հեր երեխեքը շուտ են հասունանում£

Առջևում, ծառերի արանքից, երևաց գյուղը՝ անհյուրընկալ ու լքված£ Ճանապարհի երկու կողմին, ճանապարհի ամբողջ երկարությամբ, առանց հոգնելու, միալար ճռճռում էին ծղրիդները, խոտերի կամ թփերի մեջ կանաչավուն լույսով փայլկտում էին կայծոռիկները՝ թարթելով իրենց կախարդական լապտերիկները£

Շահումը կրկին շրջվեց, մի պահ նայեց ետ, ուր ամեն ինչ սուզվել, կորել էր խավարի մեջ, բացի հեռավոր Կաչաղակաբերդից, որ իր անհասկանալի բարձունքից հսկում էր գիշերային տագնապալից անդորրը£

Հովհաննեսին, չէ, չեն տանի՝ մրմնջում էր Շահումը® Նա չգիտեր, որ շուտով, շատ շուտով այս մեկին էլ կտանեն, և ինքը կմնա մենակ, մեն-մենակ դատարկ տան մեջ՝ կարոտ աչքն իր հինգ որդիների ճանապարհին®

…Այգուց դուրս նետվելով ու ճանապարհին, կռատուկների տակ կուչ եկած ննջան հավերին թռցնելով, վազեվազ եկան Գոհարն ու Լիլիթը, և, ուշադրություն չդարձնելով ինձ վրա, գնացին դեպի տան ետևը, որտեղից գալիս էր արդեն մորս ձայնը£ Ես նույնպես քայլեցի ճանապարհի կողմը£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մեքենայի մոտ զրուցում էին Մխիթարն ու իմ երկրաբան հերացուն£ Առանց երեխաների էին եկել£ Մայրս գալիս էր աղջիկներիս թևանցուկ, նրանք, իրար ընդհատելով, ինչ-որ բան էին պատմում նրան և մայրս, գլխով անելով, ժպտում էր£ Մի քայլ ետ՝ նրանց ետևից գալիս էր Մխիթարի կինը՝ Սաթենիկը£ Սաթիկը փոստում հեռախոսավարուհի է, նրանց, հավանաբար, նա է հայտնել մեծ մորս մասին£

– Մի տես ինչ գեղեցկուհիներ են, – ասում է մայրս՝ գորովանքով մեկընդմեջ նայելով Գոհարին ու Լիլիթին£– Զգույշ կաց քաղաքում չփախցնեն£– Ինչպե՞ս ես, որդիս£

– Ոչինչ, – պատասխանում եմ£– Դու ինչպե՞ս ես£

– Ինչպես տեսնում ես£– Ժպիտը, ինչպես հովի ալիքից ծնված ծփանքը՝ ծովում, տարածվում է դեմքին£– Գիտես, վերջերս մի գիրք եմ կարդացել, այնտեղ հանդիպեցի այսպիսի մի մտքի. ոչ ոք չի զգում, թե ինչպես է անցնում ջահելությունը, սակայն ամեն ոք զգում է, երբ արդեն այն անցել է£ Բայց տարիքի, ինչպես նաև երաժշտության մասին, ասում են, չպետք է բարձր խոսել, ճի՞շտ է դա£

– Երևի, – անորոշ թոթվում եմ ուսերս£

– Լսել եմ, ասում են՝ հասել ես մինչև Հնդկաստան, հաջողվե՞ց մի բան իմանալ Սամվելի մասին£

– Ոչ, – կարճ պատասխանեցի ես£

Մայրս թեթևակի օրորեց գլուխը, ասաց.

– Մարդկության ողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ ՝սպասել և հուսալ:

Լուսինեն կարճ շրջազգեստով, թեթևաքայլ գալիս է մեր կողմը, և մորս ժպիտը հիմա նրան է ուղղված£ Ես քայլում եմ տղամարդկանց ընդառաջ£

Մխիթարը հերացուիս կողքից քայլելով, ոգևորված ինչ-որ բան էր պատմում նրան, նա էլ անտարբեր գլխով էր անում՝ մեկ նայելով դիմացի լեռներին, մեկ շրջվելով ետ, երկար դիտելով սարերն ի վար գլորվող ճանապարհը£

Հասնելով նրանց, լուռ սեղմեցի հերացուիս ձեռքը, սպասելով Մխիթարի պատմության ավարտին£

– Ձուկն ինչ է, ձուկն իր ձուկ տեղով լողում է մի մատնաչափ խորություն ունեցող գետում, փորը հատակին քսելով, կողքերը քարերին տալով լողում է ու չկա մի ուժ, որ կարողանա ետ շրջել նրան դեպի ծով£ Որովհետև ձկնկիթից նա այնտեղ է ծնվել և պետք է, որ այնտեղ էլ լույս աշխարհ գա նրա սերունդը£ Քո մասին եմ, է, պատմում, – շրջվելով իմ կողմը, անսպասելի ասաց Մխիթարը կարմրելով£– Տեսա, թե ինչպես էիր առավոտը գնում դեպի սարերը ու մտածեցի՝ ուր էլ լինի, որտեղ էլ որ ապրի, էս հանդ ու ձորերը նա իր սրտից հանողը չի£

– Երկրաբանական մեր արշավախմբի հետ այս սարերում շատ եմ ման եկել, և դա ոնց որ երեկ եղած լիներ, – նայելով սլացքի մեջ քարացած հեռավոր լեռների կողմը, ասաց հերացուս£ Նա լռեց, լռեց, ասաց.– Էհ, իչքան մեծանում ենք, էնքան ժամանակն ավելի արագ է թռչում, ու մենք ավելի հաճախակի ենք մտածում անցած օրերի, ջահելության մասին£

Մխիթարը օրորեց գլուխը, քմծիծաղով ասաց.

– Ողորմածիկ հերս ասում էր, որ ծերության ողբերգությունը մենակ էն չի, որ մարդ ծերանում է, այլև էն, որ հոգով մնում է ջահել, նա ասում էր նաև, որ երբ մարդ հասակն առնում է, աչքերը ճակատից տեղափոխվում են ծոծրակի վրա, և նա սկսում է ետ նայել ու ոչինչ չտեսնել, այսինքս՝ ուզում է ասել, որ գալիս է ժամանակ, երբ մարդ դադարում է հույսերով ապրելուց և ապրում է միայն հուշերով£

– Հա, երևի էդպես է, – անորոշ արձագանքեց հերացուս և, շրջվելով դեպի Մխիթարը, հարցրեց.

– Մխիթար, էլի բանաստեղծություն-բան գրո՞ւմ ես, թե՞ թողեցիր£

– Մեկ-մեկ գրում եմ, շրջանային թերթը տպում է£ Ոչ մի բառ չեն փոխում, ոնց որ գրում եմ՝ էնպես էլ տպում են£ Բայց դե փող քիչ են տալիս£

– Այ մարդ, հարյուր տարվա պահեստապետ ես, կոլտնտեսության ամբողջ ունեցվածքը ձեռքիդ, փողն ինչի՞դ է պետք£

– Կարծում ես մի շատ ուրա՞խ եմ, որ պահեստապետ եմ, – Մխիթարը շուրթերը ծռմռեց£– Ես գործ անող մարդ եմ, գործից չեմ վախենում: Ամենևին: Գործ անողի համար ամենածանր բանը անգործ մնալն է£ Ոտքս վիրավոր չլիներ, վաղուց թողել էի պահեստը£ Ի՞նչ եմ ստանում, կգնայի ֆերմա, էնտեղ շատ են ստանում£

Հերացուս աչքով արեց ինձ, ասաց.

– Մխիթար, էդ ճի՞շտ է, որ ասում են, իբր թե, մարդիկ են եղել, որ կռվի թունդ ժամանակ թաքուն կրակել են իրենց ձեռքին կամ ոտքին£

Մխիթարը, իբր, երկար մտածում էր£

– Թշնամու խոսք է, – ի վերջո ասաց նա£– Չի կարող պատահի£ Ախր, ո՞վ կհավատա£ Մեկն էլ դու, կհավատա՞ս£

– Ե՞ս® Ինչո՞ւ չեմ հավատա, – խնդմնդաց հերացուս, և, Մխիթարի հետ իր գործն ավարտած համարելով, դարձավ ինձ.– պառավը ո՞նց է, ո՞ղջ է, թե արդեն գործուղման է մեկնել£– Դարձյալ ծիծաղեց՝ այս անգամ իր անհամ սրախոսության վրա, իսկ հետո լրջանալով ասաց.– Ի¯նչ աստվածային կնիկ էր® Նա մեռնելուց չպիտի վախենա, դժոխքն էս կյանքում տեսել է արդեն£

– Իմաստունի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի կեր, – հերացուիս հեռանալուց հետո դժգոհ փնթփնթաց Մխիթարը£– Հիմար մարդը լավ կանի, որ չխոսա, բայց, դե, եթե էդքանն ընբռնի, էլ ինչի պիտի խոսա: Խելոք մարդը երկու բան գիտի՝ շատ մտածել, քիչ խոսել£ Մարդ պիտի ինքն իրեն հարգի, որ ուրիշներն էլ հարգեն£ Էդպես է, մարդ որ հիմար ծնվեց, հիմար էլ կմնա, մեկը չի էլ հասկանում, թե վարդն ինչու է բուրում, մյուսը խոտ ու ծաղկից դեղ է սարքում, բուժում մարդկանց£ Աչքերը բռնի հորս արածը£ Դա որ անտառում ընկել էր ծառի տակ, ոտքը փշրել, ո՞վ է բերել հիվանդանոց£ Հերս է բերել սայլով£ Բա¯® Մարդ կա, մի կոպեկի լավություն անես, մինչև կյանքի վերջը կհիշի, մյուսին կյանքդ էլ տաս՝ չի գնահատի£ Աշխարհն էդպես է ստեղծված, ոչինչ չես փոխի® Խելք բաժանելիս բացակա է եղել£ Հիմար-հիմար խոսում է: Մեկն ասի՝ տեսե՞լ ես կրակելիս® Բայց մի բանում ճիշտ էր, – ամենայն հավանականությամբ՝ խոսակցության թեման փոխելու նպատակով, ավելացրեց.– Ձեր Շահում աքան էս կյանքում իր բաժին դժոխքն իրոք տեսել է արդեն, էն աշխարհում վախենալու բան չունի£ Բա ոնց, տեսել է£ Գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան էր կանգնեցվել, շրջանային «Բարեկամություն» թերթում գրել եմ էդ մասին, էն որ վերևում, դպրոցի մոտ կանգնած է, էդ հուշարձանը£ Ուրեմս, հուշարձանը բացվեց շատ շուքով, Շահում աքան, որ մարդկանց մեջ մինչև էդ լուռ, շուրթերը սեղմած գունատված կանգնած էր, հանկարծ չոքեչոք, ինչպես առաջները գնում էին սրբի դուռը, էդպես չոքեչոք մոտեցավ հուշարձանին, գլուխը դրեց պատվանդանին ու դառը լաց եղավ£ Իսկ հուշարձանին, տեսել ես, պատերազմում զոհված նրա չորս որդիների անուններն էին՝ Աբրահամյան Սահակ, Աբրահամյան Արամ, Աբրահամյան Վաղարշակ, Աբրահամյան Հովհաննես® Հովհաննեսի մասին հրամանատարությունից պաշտոնական նամակ կար, շրջանային զինկոմը կարդաց նամակը, ուր գրված էր, որ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ 1945-ի մայիսի 7-ին հերոսաբար զոհվեց գվարդիայի ավագ լեյտենանտ, տանկի հրամանատար Հովհաննես Աղաբեկի Աբրահամյանը£ Գրված էր նաև, որ նրան տրված Կարմիր դրոշի շքանշանը, Կարմիր աստղի շքանշանը և մի շարք մեդալներ հետմահու ուղարկվել է Մարտակերտի զինկոմիսարիատ: Վերջում հրամանատարությունը հայտնում էր, որ ծնողները պետք է հպարտանան այդպիսի խիզախ որդի դաստիարակելու համար£ Բա, էդպես էր® Շահում աքան ամեն օր, պատկերացնո՞ւմ ես, ամեն օր լուսը-լուսին գալիս էր հուշարձանի մոտ, ավլում, սրբում էր շուրջը, թաց շորով մաքրում հուշարձանի փոշին£ «Իմ տունն էստեղ է, ասում էր, իմ երեխեքն էստեղ են»£ Հետո քարի մոտ նստած գուլպա էր գործում, ինչպես որ անում էր Հայրենական Մեծ պատերազմի օրերին և ծարավ անցորդներին ջուր էր տալիս իր հին մեծ փարչով, որով խմում էին որդիները® Հետո Սամվելիկին բերեցին, մի մատ երեխա էր, դպրոց էլ չէր գնում դեռ, վիշտը ոնց որ մի քիչ մեղմացավ, կյանքը կարծես թե նոր իմաստ ստացավ, սկսեց թոռան հետ միասին ապրել, ասես նորից ջահելացել էր, բայց դե, աստված էդ էլ երևի շատ համարեց® Է¯հ, կյանք ասողի հերն անիծեմ£ Գյուղում գիտե՞ս ինչ են ասում£

– Ի՞նչ են ասում£

– Ես խոսքը մարդու ճակատին ասող եմ, դրա համար շատերը չեն սիրում ինձ: Ասում են, որ ուզենայիր՝ կազատեիր բանակից, չէիր թողնի, որ տանեին Աֆղանստան£ Մեծ-մեծ մարդկանց հետ ես նստում-վերկենում, նրանց մի խոսքը բավական էր, որ նրան Աֆղանստան չուղարկեին£

 

…Այնտեղ, Սուրաթում, երբ Փեշավարից հետո կարծես թե հաջողվել էր գտնել Սամվելի հետքը, ես շարունակ այդ մասին էի մտածում£ Գուցե հենց դա էր հիմնական պատճառը՝ սեփական մեղսագիտակցության զգացումը, որ իսկույն համաձայնեցի կատարել Շահում մեծ մորս խնդրանքը՝ գնալ ու փնտրել Սամվելիկին£ «Գետնից մինչև երկինք շնորհակալ կլինեմ, – ասաց նա, – գնա գտիր, սիրտս ասում է, որ գնաս՝ գտնելու ես»£ Չգիտեմ ինչու, ես նույնպես հավատացած էի, որ ողջ է նա, որովհետև լուրեր էին պտտվում, որ ինչ-որ տեղ, աֆղանական Շինդանդ գավառի ղշլաղներից մեկում տեսնող է եղել, թե ինչպես են մոջահեդները նրան՝ ծանր վիրավոր, գերի վերցրել£ Այդ հավատն ինձ Աֆղանստանի վրայով տարավ մինչև Փեշավար՝ սովետական հյուպատոսություն, ուր հյուպատոսության զինվորական կցորդը՝ քաղաքացիական հագուստով, անչափ բարի ռուս մի մարդ, հաստատեց, որ, համաձայն հետախուզական տեղեկությունների, այո, հնդկական Սուրաթ քաղաքի մոտերքում կա մի հայ՝ Հերաթի հարյուրմեկերորդ մոտոհրաձգային գնդի մեր նախկին զինվորներից, բայց թե ինչպես է անունը, դժբախտաբար, ասել չի կարող, նախ, որ ահագին ժամանակ է անցել, գերիների հարցերով իրենք չեն զբաղվում այլևս, երկրորդն էլ՝ աֆղանական պատերազմում կորած մեր զինվորները վախից թաքցնում են իրենց իսկական անուն-ազգանունները, շատերը հավատափոխ են եղել, դժվար թե հաջողվի որևէ մեկին գտնել: Ես ուզում էի հետ դառնալ այդտեղից, բայց այդքան որոնելուց հետո որոշեցի այդ տեղեկությունը ևս ստուգել. գուցե իրո՞ք Սամվելիկն է այդ հայը£ Փեշավարից մեծ դժվարությամբ հասա մինչև Դելի, այդտեղից Սուրաթ՝ գնացքով մի օրվա ճանապարհ էր£ Ես գնացքի պատուհանից նայում էի թեյի ու ծխախոտի անծայրածիր կանաչ տնկադաշտերին, մեկը մյուսին հաջորդող Ջայպուր, Ահմեդաբադ, Ուդայպուր, Աջմեր, Բհարուչ քաղաքների մրջնանոց հիշեցնող կեղտոտ կայարաններին՝ էժանագին ձիթայուղի անդուր հոտով, մուրացիկ տկլոր երեխաներով, և շարունակ մտածում էի Սամվելիկի մասին£ Վերջապես կհաջողվի՞, արդյոք, գտնել նրան, թե իմ այս վերջին չարչարանքը նույնպես իզուր է£

Կեղտի, ծխի ու մրի մեջ կորած բազմամիլիոն Սուրաթում ես տեղավորվեցի կայարանամերձ «Ալ-Սաուդի» հարմարավետ հյուրանոցում և սկսեցի որոնումները£ Հաջորդ օրվա վերջին քաղաքային թերթերից մեկի խմբագրատանն ինձ ասացին, որ այստեղից ոչ հեռու, Բոմբեյ տանող ճանապարհից աջ, ծովափնյա Ալևա փոքրիկ մի ավանում Շեյխ Աբդուլլա անունով մի հայ է ապրում և որ մարդ կա՝ ոստիկանության հետ կապված, որը, վարձատրության դեպքում, իհարկե, վաղը նրան կարող է բերել ինձ մոտ£

Մինչև լույս ես չկարողացա աչք փակել£ Մեքենաների ու երկանիվ ռիկշաների անվերջ հոսքն ու նրանց զիլ ազդանշանները չէին միայն իմ անքնութjան պատճառը. ես դարձյալ մտածում էի՝ մի՞թե իսկապես կգտնեմ Սամվելին և կտանեմ տուն՝ հուրախություն մեր Մեծ մոր ու մեզ բոլորիս£ Վերջապես կողքի պուրակից եկող թռչունների դայլայլով՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, հետո ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, բացվեց օրը, մի երկու ժամ ևս անցավ, և, ահա, վերջապես ծեծեցին դուռը£ Հուզմունքը միանգամից համակեց ինձ, շնչելը կարծես թե դառավ անհնարին£ Ես բաց արեցի դուռը և մնացի քարացած. Սամվելիկն էր կանգնած իմ դեմ՝ չալմայով, անչափ նիհար, արևախանձ գունատ դեմքով, երկար միրուքով, ոտից-գլուխ սպիտակ երկար շորով£ Ես շնչահատ առաջ մղվեցի՝ նրան իմ գիրկն առնելու, բայց նա սառը անցավ իմ կողքով և, կաղալով շրջանցելով սենյակի կենտրոնում դրված սեղանը, նստեց բազմոցի ծայրին£

– Գիտե՞ս ինչքան եմ ման եկել քեզ, – ասացի ես, որոշ չափով ընկճված ու շփոթված նրա սառը վերաբերմունքից£– Որտեղ ասես, որ չեմ եղել: Թերմեզով անցել եմ Մազարի-Շարիֆ, այնտեղից Կանդագար, Հերաթ, իսկ Փեշավարից՝ ուղիղ Պակիստան, տեղեկություններ հավաքելով քո հետքով հասել եմ Ֆեյսալաբադ£ Շատ տեղերում եմ որոնել քեզ, Սամվելիկ, շատ տեղերում, և ահա այստեղ եմ՝ Սուրաթ քաղաքում: Սովետական դեսպանատանը՝ Դելիում, ինձ շատ օգնեցին քո հարցում, և ահա այստեղ եմ, – նորից կրկնեցի ես, – վերջապես գտել եմ քեզ®

Նա վհատ ու սառը նայում էր£ Սմքած շուրթերի ոչ մի շարժում, ոչ մի արձագանք£

– Վերջապես գտա քեզ, – դարձյալ հուզված կրկնեցի ես£– Արդեն հույս չունեի համարյա, թե կգտնեմ£ Այո, հույս չունեի, բայցև միաժամանակ չէի կորցնում հույսս£ Ճիշտ են ասում, որ մարդ, առանձնապես մեծահասակ մարդ, ամեն գիշեր պառկում է քնելու՝ առանց որևէ երաշխիքի, թե հաջորդ օրն առավոտյան արթնանալու է, սակայն ամեն դեպքում նա նորից ու նորից լարում է զաթուցիչը£ Դա հենց հույսն է որ կա£ Այան այդ հույսով է ապրում, Սամվելիկ, նա կուրախանա, գիտես, աշխարհի չափ կուրախանա®

Նրա այտամկանը լարվեց£ Նա տրտում օրորեց գլուխը, բայց ոչինչ չասաց£

– Նա համոզված է, որ դու ողջ-առողջ ես, նրա սիրտը վկայում է դա£ Նա շատ տանջված, բայց իմաստուն կին է, Սամվելիկ, նա շարունակ քո անունն է տալիս£ Գիշեր-ցերեկ քո անունն է տալիս® Հիշո՞ւմ ես Ագնեսային, – ակամա ավելացրի ես, – նկարը ցույց էիր տալիս ինձ, հիշո՞ւմ ես®

Նա բարձրացավ տեղից, մոտեցավ լուսամուտին£ Երկար նայում էր դուրս, մի տեսակ կուչ եկած, փոքրացած, հետո շրջվեց, այլայլված, բայց սառնությամբ ասաց.

– Ուշ է, ուշ է արդեն® Ես ընտանիքի տեր եմ, կին, երեխաներ ունեմ, ուշ է® Ժամանակին պիտի որոնեիր, ժամանակին, – նա ընդոստ մի շարժումով ու դարձյալ կաղալով մոտեցավ դռանը, շուռ եկավ, ակնդետ նայեց ինձ, և ես հասկացա, ցավագնորեն հասկացա, որ վերջին անգամ եմ տեսնում նրան£– Մի որոնեք ինձ, – կրկնեց նա նույն սառցասառն տոնով£– Իմ հավատն ուրիշ է® Մի որոնեք ինձ®

Նա դանդաղ ելավ սենյակից, իր ետևից ծածկելով դուռը£

Ես երկար, շատ երկար ժամանակ նստած էի՝ անկարող ընկալելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ հիմա՝ այս հեռավոր, օտար աշխարհում®

– Իմ ասածից մի նեղացիր, – կրկին խոսեց Մխիթարը£– Խոսք էր, ասացի՝ մոռացիր£ Ինչ վերաբերվում է Շահում աքային, ինչ ասեմ, մոտ հարևաններ ենք, միշտ աչքներս վրան է եղել, լավ ենք նայել, թե վատ՝ էդ է, աստված թող տեսնի, և ամենքին իր սրտի ուզածով տա® Քեզնից էլ դժգոհ չէր, իր բախտն էր, ի՞նչ անենք, դու քնած՝ բախտն արթուն, ու՞ր կարող ես փախչել՝ ոչ մի տեղ® Ինքը քաղաքում չէր կարողանում, քո գործն էլ գյուղում չկար, էդպես էր®– Նա նայեց ճանապարհի կողմը, բարձր հարցրեց.

– Ապետնա¯կ, էդ ի՞նչ ես տանում դույլով, բերանն էլ փակել ես£

– Արա, որ պիտի ասեմ, բերանն ինչի՞ եմ փակել£

– Տեսա՞ր ինչ ասաց, – դառնալով ինձ, նեղացած ասաց Մխիթարը£– Գուցե ռումբ է մեջը, բա չիմանա՞նք ինչ է տանում£ Մի գրամ խելք չունեն, բայց սրամիտ-սրամիտ խոսում են£ Երեկ իրիկունը մտա բանջարանոց՝ մի երկու կարտոֆիլ հանելու, մեկ էլ տեսա՝ մեկը ծառերի ետևում բահով փորփրոմ է, նայեմ-տեսնեմ՝ մեր էս վերևի Վանոյի լակոտը, այ տղա, ասում եմ, էդ ի՞նչ ես անում, ասում է՝ կարտոլ եմ հանոմ, բայց, ախր, ասում եմ, էդ կարտոլի տերը ես եմ, ասում է՝ դե, որ տերը դու ես, օգնիր: Բա¯…էն օրն էլ տեսնեմ մեր էս հարևան Արտաշը, խելքից պակաս մեկն էլ դա է, բանջարանոցի խրտվիլակին գեղեցիկ շորեր է հագցնում, փողկապ է կապում, ասում եմ՝ հիմար հո չես, այ տղա, փողկապն ինչի՞ ես կապում, ասում է՝ խրտվիլակից վախեցող թռչուններին էլ պետք է հարգել: Սաղ գյուղով մեկ սրամիտ են: Ամեն գյուղում մի հիմար կլինի, բայց մեր գյուղում նրանց թիվը վերջերս շատացել է£ Խմողների թիվն էլ£ Չխմած՝ կատու են, խմած ժամանակ՝ առյուծ£ Դրանցից մեկն էլ հենց Արտաշն է£ Իր հիմարության պատճառով էն խեղճ Մանվելին երկու տարով ուղարկեցին Շուշի՝ բանտ£

– Մանվելն ո՞վ է£

– Սուրենի տղան£ Շոֆեր է£ Էս Սուրենը մի բարեկամ ունի Մարտակերտում, հերը մեռել էր, դե, գյուղացի մարդ՝ ի՞նչ պիտի տանի, ինքն էլ ուստա մարդ, ասում է՝ դագաղի հոգս չքաշեք, ես կբերեմ£ Չափսն էլ գիտեր, երևի ժամանակին աչքաչափով վերցրել էր£ Սարքեց, նախագահից թույլտվություն վերցրեց, տղայի՝ Մանվելի բեռնատարով տարավ£ Ներքևի գյուղերում սրանք շրջկենտրոն գնացող մի թուրք դասատու են վերցնում£ Բայց չեն ասում, որ թափքում դագաղ կա, էդ էլ դագաղ ու մեռելից սաստիկ վախեցող էշի գլուխ£ Որոշ ժամանակ անց սա հանկարծ նկատում է, որ դագաղի կափարիչը կամաց բարձրանում է ու էնտեղից մարդու մի ձեռք է դուրս գալիս£ Վախից էս դասատուն թափքից ցատկում, թավալվում է ճամփի փոշու մեջ, ոտուձեռը կոտրում£ Պարզվում է, որ գյուղում Էս ախմախ Արտաշն էլ է մեքենա նստել, իբր թե էլեկտրացանցում գործ ունի£ Ճանապարհին ուժեղ անձրև է սկսում, մտնում, առոք-փառոք պառկում է դագաղում, ձեռքը հանել է, որ տեսնի՝ կտրե՞լ է անձրևը£ Էրկու տարի տվին Մանվելին, կին ու երեխեք թողին անտեր® Բա, կոլխոզի ժողովում մեր էս բերանբաց Բենիկն ինչ ասի, որ լավ լինի, – շարունակեց Մխիթարը£– Ասում է՝ Սովետական Միությունում մենք հազիվ թե լավ ապրենք, միակ ելքն այն է, ասում է, որ Սովետական Միությունը պատերազմ հայտարարի Ամերիկային ու Չինաստանին, նրանք շատ են, մեզ կհաղթեն ու նրանց հաշվին մարդավարի կապրենք: Որոշեցի դրա սանձը ձեռքս հավաքել, ասում եմ՝ բա որ հանկարծ մե՞նք հաղթեցինք… Բերանը մնաց բաց, խոսք չգտավ, թե պատասխանս տա: Էդպես է, թողնես հակա-հակա խոսեն… Գիտե՞ս ես ոնց եմ ամուսնացել, – աշխուժացավ Մխիթարը£– Երևանից ուսանող տղերքը եկել էին արձակուրդի, ուզում էին քեֆ անել, ինձ ուղարկեցին էս կողքի գյուղը՝ Շահմասուր, մսացու գտնելու£ Տնետուն ման գալով հարցնում եմ՝ «Ծախու գա՞ռ չունեք»£ «Չէ»£ «Ու՞լ», «Չէ», «Գո՞ճի», «Չէ»£ Տեսնեմ մի տան պատշգամբում մի երկու աղջիկ ծիծաղելով զրուցում են£ Հարցրի՝ «Բա մարդու տալու աղջի՞կ»£ Ասացին՝ «Ունենք»£ Սաթիկի հետ էդպես ամուսնացա£

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»