Бесплатно

երկու արև

Текст
Автор:
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

–Ձեզ չասացի՞ն մնա՛լ պալատում։

Արմենը սթափվեց մտքերից ու նայեց անդուր ձայնի կողմ։ Դռան արանքում ցցվել էր նույն բժիշկը որն ուղարկել էր իրեն հիվանդասենյակ։

–Դուք այստեղ գտնվելու իրավունք չունեք։

–Նա այստեղ ոչ մեկ չունի,—փորձեց արդարանալ Արմենը։

–Դուք նրան կարող եք վնասե՛լ․․․ կես ժամ առաջ նա բարդ վիրահատություն է ունեցել, իսկ դուք մուկնուկատու եք խաղում։

Արմենը դուրս եկավ ու այլևս չեկավ Կամոյի մոտ։ Միայն խնդրեց իրեն տեղյակ պահել, երբ նա ուշքի գա։ Երկար չանցած բուժքույրը հայտնեց, որ երիտասարդը աչքերը բացել է։ Արմենը անհապաղ շարջվեց նրա հիվանդասենյակ ու բուժքրոջ հետևից մտավ մեջ։

Երիտասարդը թույլ էր, սակայն ժպտում էր։ Նրա լուսավոր աչքերը մի պահ խոնավացան, հազիվ շարժելով շրթունքները շշնջաց․

–Ձե՜ռքս․․․ կկարողանա՞մ նվագել․․․

Արմենը քիչ մնաց ծիծաղեր։ Հազիվ է ազատվել մահվան ճիրաններից, հարցնում է նվագելու մասին։ Բայց հոգու խորքում լավ էր հասկանում նրան։ Զրկվել տաղանդից, որը քո էությունն է, մահվան է հավասար։

–Կկարողանա՛ս, դու ամեն ինչ էլ կկարողանաս,—հանգիստ պատասխանեց բժիշկը։

Պարզվեց այդ չոր ու կոպիտ արարածը ժպտալ գիտի։

Երեկո էր երբ տեղ հասան Վեռան ու Ռոբոն։ Որդուն Ռոբերտ ոչ մեկը չէր ասում, Ռոբո էր դարձել։ Կինը մի քանի արցունք թափելուց հետո հանգստացավ։ Որդին շփոթված էր, նույնժամ անչափ ուրախ։

Ի պատիժ իրեն վատ պահելու՝ բժիշկը որոշեց Արմենին գիշերը թողնել հիվանդանոցում, բաց թողնել միայն առավոտյան։ Վեռան ու Ռոբոն մնացին մոտակա հյուրանոցում։

–Մայրիկս գիտի՞,—տխուր ձայնով հետաքրքրվեց Կամոն։

–Ոչ։

–Նա հիմա իրեն տեղ չի գտնում։ Ու՞ր է հեռախոսս։ Պիտի խոսեմ նրա հետ։

–Ամեն ինչ մնաց ավտոբուսի մեջ ու ցիրուցան փողոցով մեկ։ Երևի ոստիկանությունում է։ Համարը ասա, կնոջս հեռախոսով կզանգես վաղը։

Կամոն ոչինչ չասաց։ Երկուսն էլ լռեցին։

–Մեռնողներ կա՞ն,—հանկարծ հարցրեց տղան։

–Կան․․․

–Շա՞տ։

–Չորս հոգի։

–Իսկ ինձ ո՞ր շարքում են դասել,—նորից ժպտաց երիտասարդը։

–Հիմա՛ր,—կախվեց քաշեց նրա ականջը։

Այդ ոտից գլուխ ջարդված երիտասրադի մեջ կար զարմանալի նմանություն իրեն, այո՛ իրեն։ Ինքն էլ մի ժամանակ նույնն էր։ Նույնիսկ ամենավատ ու անհուսալի պայմանններում գտնում էր հումորի տեղ, հաճախ՝ սև հումորի։

«Հիմարին» իրենց հետ տարավ Երևան, հետագա բուժումը շարունակվեց այնտեղ, իսկ մինչև ապաքինվեր պիտի մնար իրենց տանը։

Սակայն շատ բան փոխվեց, երբ եկավ Կամոյի մայրը։

Արմենը հիվանդանոց եկավ ինչպես միշտ նույն ժամին․ փոխանակ ճաշի գնա ընդմիջումին, եկավ երիտասարդի մոտ, որպեսզի միասին ճաշեն։ Չնայած հիվանդանոցում բավական ախորժելի ճաշեր կային, «լրացուցիչ կերից» Կամոն չէր հրաժարվում։

–Այսօր հինգերորդ օրն է ինչ այստեղ եմ։ Այսօր մայրիկս պիտի գա։

–Լավ է։ Ուրեմն դրա համար բարձր է տրամադրությունդ։

Քսանչորս տարեկան տղամարդը չորս տարեկանի նման ուրախանում էր մոր գալուն։ Քառասունն անց տղամարդու համար դա քթի տակ ժպտալու պատճառ էր։ Ինքը մորը չպատմեց ավտովթարի մասին․ խնայեց նրա ծնողական սիրտը։

Հեռախոսի զանգը հնչեց ու Արմենը դուրս եկավ պատասխանելու։ Աշխատանքից էր․ ինքը բանկում էր աշխատում։ Տարված խոսակցությամբ Արմենը չնկատեց ինչպես հիվանդասենյակ մտավ մի կին՝ Կամոյի մայրը։

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»