ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ

Текст
0
Отзывы
Читать фрагмент
Отметить прочитанной
Как читать книгу после покупки
Шрифт:Меньше АаБольше Аа

թարգմանությունը՝ Մելանիա Միքայելյանի

շարվածքը՝ Նինետա Ադամյանի

շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի

© Սուսաննա Հարությունյան, 2019

© Աննա Ղազարյան, 2019

© Մարիա Ղազարյան, 2019

ISBN 978-5-0050-6036-5

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Թանկագի՛ն ընթերցող

Մանկություն: Պատահել է այնպես, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են Ֆեորբի, Տամագոչի, համակարգչային խաղեր և այլն: Իսկ ինչպիսի՛ն են հետևանքները: Ներփակում սեփական վիրտուալ տարածքում: Շատերը նույնիսկ հետ են վարժվել իրենց մտքերը բանավոր շարադրելուց:

Բայց ստեղծագործությունը օգնում է իրականացնել մանկական երազանքները: Հարկավոր է հավատալ ինքն իրեն և շատ աշխատել: Աստված կօրհնի:

Եվ ահա ձեր առջև են Արևիկը և Մաքսիմը իրենց ընկերների հետ: Նրանց երևակայական խաղերը ձեզ որոշ ժամանակով կհեռացնեն վիրտուալ աշխարհից:

Հեղինակների կողմից

Գլուխ 1. Ա'խ, այդ խցանումները

Բարև՛, թանկագին ընթերցող: Ես ուզում եմ ձեզ պատմել փոքրիկ աղջկա հեքիաթային պատմությունը, որը ծնվել էր Մոսկվայում: Նրան անվանում էին Արևիկ: «Ինչ տարօրինակ անուն է», – հավանաբար, մտածում եք դուք: Գոյություն ունի՞ այդպիսի անուն, կամ կարո՞ղ են Ռուսաստանում այդպես անվանել աղջկան: Առաջին, հեքիաթներում ամեն ինչ հնարավոր է, երկրորդ, Ռուսաստանում ինչպես ուզում են, այնպես էլ անվանում են աղջկան: Ախր նա այնքան պայծառ, լուսաշող երեխա էր, որ ինքը Աստված էր պատվիրել նրան տալ այդ անունը: Ճիշտ է, ինչպես ձեզ, այնպես էլ նրա տատիկներին, պապիկներին, հորաքույր-մորաքույրներին, հորեղբայր— քեռիներին և մյուս ազգականներին դա տարօրինակ էր թվում, բայց ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ այդ անունը որքա՜ն շատ է սազում նրան: Պետք է ասել, որ ընտանիքը շատ լուրջ էր վերաբերվում անվան ընտրությանը: Չէ՞ որ կարծիք գոյություն ունի, թե երեխայի անունը ազդեցություն է թողնում նրա ճակատագրի վրա: Դրան շատերն են հավատում, բայց ինչն ավելի կարևոր է, անհրաժեշտ էր միջազգային անուն ընտրել: Աղջկա մեջ տարբեր արյուններ էին խառնված, և արևելյան ու արևմտյան արմատների այնքան բարդ միահյուսում էր, որ ծնողները պարզապես պարտավոր էին երեխային այնպիսի անուն տալ, որ նա երկրագնդի զանազան կետերում անհարմարավետության զգացողություն չունենար: Ու այդ անունը շատ հաջող էր ընտրված:

Աղջկա բախտը բերել էր: Նա ծնվել էր, այսպես ասած, «բարեկեցիկ ընտանիքում»: Իր կյանքի առաջին օրերից նա շրջապատված էր սիրով ու հոգատարությամբ: Նրան կերակրում էին, սնուցում, դաստիարակում, կրթում և չափավոր կերպով երես տալիս: Արևիկը քնում և արթնանում էր դասական երաժշտության ներքո: Ցանկացած եղանակի (և՛ արևին, և՛ ձյանը, և՛ անձրևին) աղջիկը զբոսնում էր, հաղորդակից լինում բնությանը, զբաղվում էր ֆիզկուլտուրայով: Շատ կարդացած լինելով ամեն տեսակ իմաստալի գրքեր և ղեկավարվելով սեփական փորձով՝ այդ ամբողջ բարեբախտությունը նրա համար ապահովում էին ընտանիքը և մերձավոր ազգականները: Փորձությո՞ւնն էր լավ, թե՞ բավական խելացի գրքեր էին ձեռքն ընկել, միայն թե աղջիկն ապրում էր ինչպես հեքիաթում: Բայց, մեծանալով, Արևիկն ակսեց հասկանալ, որ իրական կյանքը տարբերվում է գրքերում նկարագրվածից: Կյանքում շատ բաների պարզապես հնարավոր չէր որևէ մեկնաբանություն տալ, դե մեծահասակներն էլ միշտ չէ, որ կարողանում էին նրան բացատրել այդ տարբերությունները:

Հավանաբար, ինչպես երեխաների մեծամասնությունը, շատ զննող երեխա էր: Նա հետևում էր մեքենաներին, մայթերով քայլող մարդկանց: Այդպես նա սովորեց ճանաչել տրոլեյբուսները, ավտոբուսները, տրամվայները, բեռնատար մեքենաները, երթուղային տաքսիները, ինչպես նաև ավտոմոբիլների մակնիշները: Նրան սովորեցրել էին փողոցում և մեքենայում վարվելաձևի կանոնները: Արևիկը աշխույժ աղջիկ էր, և նրա համար դժվար էր ամբողջ ճանապարհին մինչև վերջ հանգիստ նստել վարորդի հետևում դրված թիկնաթոռին: Նա անդադար ցանկանում էր տեղավորվել մեծերի գրկում, դեսուդեն շուռ գալ մեքենայի մեջ, թափահարել ոտքերը:

Երբ Արևիկը երկուսուկես տարեկան էր, մի անգամ հարցրեց.

– Իսկ եթե որևէ երեխա հրաժարվում է նստել թիկնաթոռին կամ կոճկվել, այդ ժամանակ ի՞նչ կլինի:

– Քեռի ավտոտեսուչը մեքենայի վարորդին կտուգանի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, – պատասխանեց տատիկը:

– Եվ նրա մոտ փող չի մնա՞ երեխային խաղալիք գնելու համար, – շարունակեց Արևիկը:

– Շատ հնարավոր է: Համենայն դեպս, նրա փողերը կպակասեն, – բացատրեց տատիկը:

– Ու երեխան լա՞ց կլինի, – տխրեց աղջիկը:

– Գուցե նաև լաց կլինի: Բայց ի՞նչ օգուտ արցունքներից: Դա նրա համար դաս կլինի, և երեխան այնուհետև չի խախտի կանոնները, – հանգիստ պատասխանեց տատիկը:

«Մեծերը միշտ գիտեն՝ ինչ ասեն, միայն թե իրենց ուզածով անեն», – մտածեց Արևիկը: Բայց նա այդպես մտածում էր մինչև այն ժամանակ, քանի դեռ ճանապարհին վթար չէր տեսել: Բարեբախտաբար, որևէ մեկը չտուժեց, սակայն, ճանապարհի խցանումների պատճառով, ստիպված էին երկար կանգ առնել: Դրա հետևանքով, Արևիկը ուշացավ կրկեսային ներկայացումից, որը նրան ավելի շատ վշտացրեց: (Բայց կրկեսը… առանձնահատուկ պատմություն է: Եվ խոսքը հիմա այդ մասին չէ): Այդպես, ոչ անմիջապես, բայց շուտով նա հասկացավ, որ անվտանգությունը վեր է ամեն ինչից, և մեքենայի մեջ ամենաանվտանգ տեղը վարորդի հետևում է:

Արևիկը սիրում էր երթևեկության ընթացքը: Ամենավաղ մանկությունից էլ նրան դուր չէր գալիս, երբ մեքենան կանգ էր առնում լուսացույցի կարմիր լույսի տակ, էլ չասած՝ ավելի երկարատև, ինչպես, օրինակ, ամառանոցի ճանապարհին երկաթուղային գծանցից առաջ կամ խցանումների պատճառով եղած կանգառների մասին: Այդ ժամանակ նա սկսում էր նվնվալ, անգամ լաց լինել: Ամեն անգամ անհրաժեշտություն էր առաջանում ինչ—որ բան հնարել՝ նրան շեղելու համար: Ժամանակի ընթացքում Արևիկը ավտոմոբիլի մեջ սկսեց լսել «Մանկական ռադիո», սիրված հեքիաթների ու մյուզիքլների, վաղնջական լեգենդների ու առասպելների ձայնագրություններով սկավառակներ: Աղջիկն այնքան էր խորասուզվում լսածի մեջ և այնքան ուժգին էր մասնակցում սիրելի հերոսների ապրումներին, որ շրջապատողները տպավորություն էին ստանում, թե կարծես նա իր շուրջը ոչ մի այլ բան չի նկատում: Բայց դա այդպես չէր: Նրա մեջ բազմաթիվ հարցեր էին առաջանում:

Մի անգամ երեկոյան Արևիկը, նկատի ունենալով խցանումները, ասաց.

– Տատի՛կ, կարո՞ղ ես ինձ բացատրել՝ ինչո՞ւ է այսպես կատարվում: Եվ ինչպե՞ս կարելի է դա ուղղել:

Մի պահ տատիկը նույնիսկ շփոթվեց: Մի տեսակ տարօրինակ էր այդ հիմնախնդիրները քննարկել փոքրիկ աղջկա հետ: Բայց ինչ կարող ես անել, հարկադրված ես պատասխանել:

– Կարճ ասած՝ շատերն են այդ մասին մտածում, սակայն դեռևս խելքը գլխին ոչ մի բան չեն հնարել: Նկատի ունեմ՝ ինչպես կարելի է շտկել այդ իրավիճակը, – լուրջ տոնով պատասխանեց տատիկը:

– Գիտեմ, հայրիկն ինձ պատմում էր, որ բնության մեջ այնպիսի երևույթներ կան, որոնք մարդիկ դեռ չեն կարող բացատրել, – ոգևորվեց աղջիկը՝ հիշելով դեպի անցյալ իր հրապուրիչ ճանապարհորդության մասին, որն ինքը հայրիկի հետ կատարեց Դարվինի թանգարանում:

– Իսկ ճանապարհային խցանումները նույնպե՞ս այդպիսի երևույթներ են:

– Ո՛չ: Այդպիսի երևույթներ չեն: Դրանք կարելի է բացատրել, սակայն մարդիկ դեռ չեն սովորել դրանք կառավարել:

– Իսկ ինչո՞ւ:

– Դա այնքան էլ հեշտ չէ, – լրջորեն պատասխանեց տատիկը:

– Այդ ինչպե՞ս, – մեղմ ձայնով հարցրեց աղջիկը:

– Դու գիտես, որ կան հիվանդություններ, որոնք մարդիկ արդեն կարող են բացատրել, բայց դեռ չեն կարող բուժել: Ուստի դեռևս փորձում են ինչ—որ կերպ սատարել հիվանդին, թեթևացնել նրա տառապանքները: Սակայն ժամանակի ընթացքում կսովորեն բուժել այդ հիվանդությունները:

– Տատի՛կ, իսկ խցանումները հիվանդությո՞ւն են, – անմիջապես արձագանքեց աղջիկը:

– Այո՛, կարելի է և այդպես ասել: Դա մեծ քաղաքների հիվանդությունն է, – պատասխանեց տատիկը:

– Եվ դրա՞նք էլ դեռ չեն կարող բուժել, – հետաքրքրվեց Արևիկը:

– Ավա՜ղ, այո՛: Առայժմ խցանումները նվազեցնելու բոլոր փորձերը ապարդյուն են, – շարունակեց տատիկը:

– Իսկ դրանք նույնպե՞ս կսովորեն բուժել, – հարցրեց աղջիկը:

– Հավանաբար, երբևէ այդպես էլ կլինի, – պատասխանեց տատիկը:

– Իսկ ե՞րբ, – չէր հանդարտվում Արևիկը:

– Դա բարդ հարց է, – ասաց տատիկը:

– Միշտ այդպես է: Երբ դուք՝ մեծերդ, ինչ—որ բան չեք իմանում, – այդպես եք պատասխանում, – վրդովվեց աղջիկը:

– Արդեն ուշ է: Ժամանակն է քնելու, – փորձեց զրույցն ընդհատել տատիկը:

Բայց անհնար էր:

– Չեմ գնա: Ես կսպասեմ մայրիկին կամ հայրիկին, – չէր դադարում աղջիկը:

– Արևի՛կ, բալի՛կս, վախենամ՝ շատ սպասես: Տեսնո՞ւմ ես, ինչ ձյուն է դրսում: Ամեն ինչ ծածկել է: Ձնահավաք մեքենաները չեն կարողանում գործն ավարտել: Գնալ—գալ հնարավոր չէ: Գնանք քնելու, իսկ գիշերը, երբ կուզենաս կաթ խմել, քեզ մայրիկը կտա:

Արևիկին շեղելու բոլոր փորձերը անօգուտ էին: Աղջիկը շատ էր կարոտել հայրիկին, որին նա չէր տեսել ամբողջ երեք ամիս: Նա մեկնել էր գիտարշավի և այսօր տուն էր վերադառնում: Ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել: Հայրիկը զանգել էր օդանավակայանից: Սակայն արդեն երկու ժամ էր անցել, իսկ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել: Մայրիկը նույնպես շատ էր աշխատում: Եվ ամեն մի լրացուցիչ ժամը, որ միասին էին անցկացնում, ասես նվեր լիներ, որից այսօր աղջիկը կարծես զրկվել էր:

– Ինչո՞ւ էիր դու ինձ ասում, որ միշտ ելք կա, – հարցուփորձ էր անում Արևիկը՝ դարձյալ վերադառնալով միևնույն հարցին:

– Իսկապես, ելք միշտ կա: Պարզապես այն երբեմն շատ երկար պետք է փնտրել, – պատասխանեց տատիկը:

– Ուրեմն, շատ ջանալու դեպքում այն կարելի՞ է գտնել, – շարունակվում էր հետաքրքրվել Արևիկը:

– Այո՛, – պատասխանեց տատիկը: Բայց զգացվում էր, որ նա արդեն հոգնել էր ու հազիվ էր զսպում իր անհամբերությունը:

– Տատի՛կ, արի՛ զանգենք ԱԻՆ, – ոգևորվեց աղջիկը՝ հավանորեն, կարծելով, որ հենց դա է հիմնախնդրի լուծումը:

– Ինչո՞ւ, – զարմացավ տատիկը:

– Իսկ հիշո՞ւմ ես՝ երբ ամռանը հրդեհ էր եղել, մարդկանց փրկել էր ԱԻՆ—ը…

Տատի՛կ, բայց ի՞նչ է ԱԻՆ—ը:

– Արտակարգ իրավիճակների նախարարություն, – բացատրեց տատիկը:

– Իսկ ի՞նչ են արտակարգ իրավիճակները, – շարունակում էր հետաքրքրվել Արևիկը:

– Տարերային աղետները, օրինակ, հրդեհները և զանազան վտանգավոր իրավիճակները, որոնց մեջ հայտնվել են մարդիկ: Ենթադրենք՝ դուռը փակվել է, փոքրիկ երեխան տանը մնացել է մենակ, և նրան շտապ անհրաժեշտ է օգնություն:

– Իսկ ճանապարհների խցանումները սովորակա՞ն իրավիճակներ են:

– Այո՛, – ափսոսանքով պատասխանեց տատիկը:

Աղջիկն ապրում էր բարձրահարկ շենքի տասներեքերորդ հարկում և սիրում էր երեկոյան ժամերին, ծնողներին սպասելիս, նստել ցածր պատուհանագոգին ու լուսամուտից դուրս նայել: Այդպես էլ այս երեկո, հետևելով մեքենաների անվերջանալի շարանին, նա ուշադրություն դարձրեց հսկայական թվով սխալ կայանած մեքենաներին, որոնք չափազանց բարդացնում էին ճանապարհների՝ առանց այն էլ դժվար կացությունը: Եվ այդ հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել դիտունակ աղջկան:

 

– Տատի՛կ, իսկ ինչո՞ւ այդ մեքենաները սահմանված տեղում չեն կանգնում, – հարցրեց Արևիկը:

– Մեքենաների տերերը եկել են աշխատանքի և ավտոմոբիլները թողել են այստեղ, որպեսզի աշխատանքից հետո մեքենայով վերադառնան տուն:

– Բայց ինչո՞ւ մեքենաները չեն թողել այնտեղ, որտեղ կարելի է, – հարցուփորձ էր անում աղջիկը:

– Տեսնում ես՝ կայանատեղում բոլոր ցանկացողների համար տեղ չկա: Բացի այդ, կանգառները հաճախ վարձու են: Այդ պատճառով էլ շատերը մեքենաները թողնում են որտեղ պատահի, – բացատրեց տատիկը:

– Բայց դրա համար նրանց չե՞ն պատժում, – զարմացավ աղջիկը:

– Լինում է, որ պատժում են, կամ պարզապես տուգանում են, կամ նույնիսկ մեքենաները տանում են տուգանային հրապարակ, մանրակրկիտ կերպով բացատրեց տատիկը:

– Իսկ ո՞վ է պատժում, քեռի ավտոտեսո՞ւչը, – հիշեց աղջիկը:

– Այո՛, – տատիկը հաճելիորեն զարմացավ այն բանից, որ Արևիկը չի մոռացել անցյալ զրույցների բովանդակությունը:

– Բայց վարորդները, միևնույն է, չե՞ն վախենում նրանից, եթե շարունակում են մեքենաները կանգնեցնել այնտեղ, որտեղ պետք չէ, – հետաքրքրվեց Արևիկը:

– Դուրս է գալիս, որ այդպես է, – համաձայնեց տատիկը:

Լռություն տիրեց: Տատիկը, հոգնած այդ խոսք ու զրույցից, սկսեց աղջկան պատրաստել քնելու:

Այդ ժամանակ հեռախոսը զանգեց, ու տատիկը պատասխանեց: Խոսակցությունն ավարտելով՝ նա դիմեց Արևիկին.

– Մայրիկն ասաց, որ մենք չսպասենք իրեն ու գնանք քնելու:

– Ինչպես մայրիկն ասաց, մենք այնպես էլ պիտի անե՞նք, – հարցրեց Արևիկը:

– Իհարկե: Դու գիտես, որ մայրիկի խոսքը մեզ համար օրենք է, – շեշտեց տատիկը:

– Իսկ մենք նրան չենք ասի, – առարկեց աղջիկը:

– Մայրիկը միշտ պիտի իմանա ճշմարտությունը: Եվ, ընդհանրապես, Արևի՛կ, ավելի լավ է՝ քեզ պատժեն սխալ վարվելու, քան ինչոր բան թաքցնելու համար: Այդ դեպքում պատիժն էլ ավելի թեթև կլինի, սխալն էլ հնարավոր կլինի ժամանակին ուղղել, – ասաց տատիկը:

– Բայց դու հիմա այստեղ ինձ հետ ես: Դու կարող ես ինձ թույլ տալ չքնել, – չէր հանդարտվում Արևիկը:

– Ո՛չ, բալի՛կս, մայրիկի խոսքը կարևոր է իմից, – պնդում էր տատիկը:

– Բայց մայրիկն էլ կարող է սխալվել, – չէր հանձնվում Արևիկը:

– Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե անգամ քեզ թվում է, թե մայրիկը ճիշտ չէ, պետք է անել այն, ինչ ասել է նա: Համենայն դեպս, այնքան ժամանակ, երբ դու ինքդ պատասխան կտաս քո արարքների համար, – հանգիստ բացատրեց տատիկը:

– Նշանակում է՝ եթե ես համաձայն չեմ մայրիկի հետ, ապա երբեք չե՞մ կարող անել այն, ինչ ցանկանում եմ, – անկեղծորեն զարմացավ աղջիկը:

– Ինչո՞ւ: Կարողացի՛ր քո ճշմարտությունն ապացուցել այնպես, որ մայրիկն այն ընդունի, – պատասխանեց տատիկը: – Եվ հետո, Արևի՛կ, մայրիկը գործնականում քեզ թույլատրում է ամեն ինչ: Սահմանափակումները բացառապես վերաբերում են քո անվտանգությանն ու առողջությանը: Բոլորովին առանց սահմանափակումների էլ չի կարելի: Անարխիա ու քաոս կլինի:

– Ինչպես ճանապարհի՞ն, – հիշեց աղջիկը:

– Միանգամայն ճիշտ է, – ասաց տատիկը:

– Բոլոր ընտանիքներո՞ւմ է այդպես, – հետաքրքրվեց Արևիկը:

– Եթե նկատի ունես սահմանափակումները, դրանք ամեն մի ընտանիքում էլ կան: Այլ բան է, որ կարող է կարգ ու կանոնն ուրիշ լինել, – պարզաբանեց տատիկը:

– Դու ինձ մի փոքր խճճեցիր, տատի՛կ, – ասաց աղջիկը:

– Ճիշտ է, քանի որ պետք է գնալ քնելու, – պատասխանեց տատիկը:

– Իսկ քո մայրիկը նույնպե՞ս միշտ ճիշտ էր, – շարունակեց Արևիկը:

– Շատ բաներում՝ այո: Բայց մեր ընտանիքում մի փոքր այլ իրադրություն էր, – ասաց տատիկը:

– Պատմի՛ր, տատի՛կ, – սկսեց աղաչել աղջիկը:

– Մի ուրիշ անգամ: Այսօր բավական է: Գնանք քնելու, – տատիկը չէր համաձայնվում:

– Դե, խնդրում եմ, տատի՛կ, – ասաց Արևիկը:

– Անգամ չխնդրես: Գնա լվացվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, հագի՛ր գիշերազգեստը և մտի՛ր անկողին, – կտրուկ հայտարարեց տատիկը:

– Իսկ գիշերվա հեքիա՞թը, – ակնարկեց Արևիկը:

– Անպայման: Ընտրիր՝ ինչ ենք կարդալու, – համաձայնեց տատիկը:

– Իսկ կարելի՞ է, որ հեքիաթի փոխարեն ինձ պատմես, թե ինչպես էր քո ընտանիքում, – խորամանկորեն հարցրեց աղջիկը:

– Ա՛խ, դու, չարաճճի: Հաջորդ անգամ, – պատասխանեց տատիկը:

– Չեմ ուզում ու չեմ գնա քնելու, – աղջիկը ոչ մի կերպ չէր հանգստանում: – Եթե գնամ քնելու, դա կնշանակի, որ ես հաշտվել եմ այն բանի հետ, որ այնքան էլ շուտ չեմ տեսնի հայրիկին ու մայրիկին: Իսկ ես չեմ ուզում դրա հետ հաշտվել:

– Վախենամ՝ քեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու: Տարերքի դեմ պայքարելը մեր ուժերից վեր է: Եվ հետո, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ծնողներդ շուտով տուն կգան: Բայց տես, թե ինչ է կատարվում օդանավակայաններում: Մարդիկ արդեն մի քանի օր է, ինչ սպասում են առանց հաց ու ջրի և չեն կարողանում թռչել: Այնպես որ, մտածի՛ր, թե մեր բախտը շատ է բերել, – ասաց տատիկը:

– Նրանք նույնպես չեն կարող թռչել տարերքի պատճառո՞վ: Հաց ու ջուր էլ չունեն դարձյալ տարերքի՞ պատճառով:

– Այն, որ նրանք հայտնվել են այդ սարսափելի պայմաններում, չի կարելի վերագրել միայն տարերքին. դա տեղի է ունեցել համապատասխան ծառայությունների վատ աշխատանքի պատճառով, – պարզաբանեց տատիկը:

– Եվ նրա՞նք էլ են համակերպվել այն բանին, որ իրենց համար այդքան վատ է, – Արևիկը տատիկին շփոթության մեջ գցեց:

– Դժվար է դրան համակերպվել, ավելին, չի կարելի դա հանդուրժել: Քանի դեռ ինքդ չես պայքարում քո իրավունքների համար, ոչ ոք քեզ չի օգնի, – շարունակեց տատիկը:

– Իսկ նրանք ի՞նչ են անում: Ինչպե՞ս են պայքարում, – հետաքրքրվեց աղջիկը:

– Փորձում են գտնել օդանավակայանի, ավիաընկերությունների աշխատակիցներին, որպեսզի գոնե որևէ տեղեկություն իմանան ռեյսերի մասին, փորձում են, վերջապես, ընդվզել, – շատ լուրջ, անգամ որոշ չափով լարված՝ պատասխանեց տատիկը:

– Իսկ ինչո՞ւ են փորձում ընդվզել: Մի՞թե դա կարող է նրանց օգնել թռչելու, – զարմացավ աղջիկը:

– Ո՛չ, դա չի կարող օգնել թռչելու, բայց իրենց խնդրի վրա ուշադրության կհրավիրի ու նրանց կստիպի մտածել, – տատիկը փորձեց երեխայի համար ինչ— որ կերպ ավելի մատչելիորեն բացատրել:

Կարծես թե այդ թեման աղջկան խիստ հետաքրքրեց, և չնայած նրա համար ամեն ինչ չէ, որ հասկանալի էր, բայց նա զգում էր, որ տատիկի ասածը կարևոր է:

Արևիկը խելացի աղջիկ էր: Նա հիշում էր ամեն ինչ: Եվ ամենից առաջ՝ իր զգացողությունները, որոնք նրան օգնում էին կռահել այն, ինչը, իր տեսակետից, կարևոր էր, բայց որն ինքը դեռ չէր հասկանում:

Դեռ երկար ժամանակ աղջիկը վիճաբանում էր, սակայն, վերջ ի վերջո, հոգնածությունը հաղթեց, ու նա քնեց:

Ծնողները բարեհաջող վերադարձան տուն: Իսկ հաջորդ առավոտը Արևիկի համար երջանիկ էր, ինչպես չէր եղել վերջին երեք ամսում:

Бесплатный фрагмент закончился. Хотите читать дальше?
Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»